Զեղչային խաբկանք խանութներում. գները նախ բարձրացնում են, ապա «զեղչում»

Լուրեր

05.11.2024 | 23:30
ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները դժվար թե վերականգնեն Թուրքիայի հետ հարաբերությունները. անդրադարձ
05.11.2024 | 23:14
Հրդեհ Քարաձոր գյուղում
05.11.2024 | 23:03
«Վրացական երազանքը» նախագահին իմփիչմենթի ենթարկելու մանդատներ չունի
05.11.2024 | 22:53
ԱՄՆ-ում նախագահ են ընտրում. ՈՒՂԻՂ
05.11.2024 | 22:43
Տիեզերք է արձակվել աշխարհի առաջին փայտե արբանյակը
05.11.2024 | 22:29
Թուրքիայի քաղաքներում ոստիկանությունը դաժանաբար ճնշել է քուրդ քաղաքապետերի հեռացման դեմ ակցիայի մասնակիցներին
05.11.2024 | 22:25
ՔՊ-ում որոշել են, թե ում թեկնածությունը կառաջադրեն ՀԾԿՀ նախագահի և ԲԴԽ անդամի պաշտոններում
05.11.2024 | 22:20
Իսրայելի վարչապետը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտին
05.11.2024 | 21:59
Չինաստանը, Հնդկաստանը և Թուրքիան կտրուկ կրճատել են ռուսական ածխի գնման ծավալները
05.11.2024 | 21:44
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2024 | 21:30
ԲԱՆԱՎԵՃ. Ցեղասպանության ճանաչումը չպիտի՞ լինի ՀՀ թիվ 1 արտաքին օրակարգը. Թուրքիայի հետ շփման լեզուն
05.11.2024 | 21:16
ԱՄՆ-ը չի վարանի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Վրաստանի դեմ․ Միլլեր
05.11.2024 | 21:00
Հայաստանը շարունակում է ազատության կղզյակ մնալ ՌԴ-ից հեռացածների համար․ Սերգեյ Ցելիկով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2024 | 20:56
Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
05.11.2024 | 20:40
Վալենսիան 31,4 միլիարդ եվրո է պահանջում կենտրոնական իշխանություններից ջրհեղեղից տուժածների համար
Բոլորը

Factor.am-ին դիմած քաղաքացին պատմեց՝ օրերս արձանագրել է, որ «Կայզեր» սուպերմարկետում կանաչ ոլոռի տուփի վրա գրված է, թե ապրանքը 380 դրամից զեղչվել է 330-ի: Քաղաքացին, սակայն, լուսանկարել էր նաև ապրանքի նախկին գինը, որտեղ նշված էր, որ կանաչ ոլոռի գինը 330 դրամ է: Փաստորեն ստացվում է, որ ապրանքն իրականում ոչ թե զեղչվել է, այլ թանկացվել, ապա իջեցվել հին գնին և զեղչային պատրանք ստեղծել:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Factor.am-ին ասաց, որ նմանատիպ դեպքերը միանշանակ սպառողների իրավունքների ոտնահարում են. «Նմանատիպ ահազանգեր շատ անգամներ ենք ստանում, լինում են նաև դեպքեր, երբ ապրանքը ցուցանակին այլ գին ունի, երբ հասցնում են վճարասեղանին՝ այլ գին: Սրանք երևույթներ են, որոնց կարելի է բախվել ամեն օր և պետք է մրցակցային մարմինը լուրջ աշխատանքներ կատարի այս ուղղությամբ»:

ՏՄՊՊՀ լրատվական ծառայության ղեկավար Գայանե Սահակյանը մեզ հետ զրույցում սպառողներին հորդորեց ցանկացած նմանատիպ խախտում արձանագրելու դեպքում դիմել մրցակցային մարմնին, իրենք կուսումնասիրեն ահազանգը, իսկ խախտման դեպքում, խախտում կատարած ընկերությունը կարժանանա պատժի. «Ընդհանուր առմամբ հանձնաժողովը տարվա ընթացքում պարբերաբար ուսումնասիրություններ է իրականացնում մայրաքաղաքի խանութներում կիրառվող զեղչերի նկատմամբ: Առավելապես մեր ռեսուրսները կենտրոնացնում ենք տոն օրերին նախորդող ժամանակահատվածում, օրինակ՝ ամանորյա շրջանում: Տարվա ընթացքում ամենամեծ զեղչերը հիմա են հայտարարվում և հաշվի առնելով, որ այդ ժամանակահատվածն ավելի ռիսկային է, վերահսկողությունն ավելի խստացվում է»:

Սահակյանը նշեց՝ օրենքով վաճառվող ապրանքի մասին իրացնողը պարտավոր է տրամադրել ամբողջական և հավաստի տեղեկատվություն, հակառակ պարագայում սահմանված են պատիժներ. «Խախտումները կարող են դիտարկվել որպես անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ: Նման դեպքեր բազմիցս ունեցել ենք: Կիրառել ենք պատասխանատվության միջոցներ»:

Հետաքրքրվեցինք, թե ինչ բնույթի պատասխանատվության մասին է խոսքը, Սահակյանը տեղեկացրեց՝ լինում են նախազգուշացումներ, ֆինանսական պատասխանատվություն՝ կախված խախտման չափից, ընկերության ֆինանսական շրջանառությունից: Գայանե Սահակյանը նաև նշեց, որ մեր հրապարակումը կընդունվի որպես ահազանգ, կուսումնասիրվի, որից հետո արդեն պարզ կդառնա, թե պատժի կարժանանա խախտում կատած սուպերամարկետը: Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև «Կայզեր» սուպերմարկետների ցանցից, մեր հեռախոսազանգին պատասխանած աղջիկը նշեց, որ ինքն իրավասու չէ մեր հարցերին պատասխանել, տնօրինության հեռախոսահամարը փոխանցել ևս չի կարող: Նախ հորդորեց անձամբ գնալ և հանդիպել տնօրենին, հետո խոստացավ ճշտել, ապա կապվել մեզ հետ՝ տեղեկացնելու՝ որն է սպառողին շփոթության մեջ գցելու պատճառը:

Մեկնաբանություն, սակայն, այդպես էլ չստացանք:

Լիլիթ Շաբոյան