Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ
Հոկտեմբերի 4-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռխոսազրույց են ունեցել։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։
Արտգործնախարարների ուշադրության կենտրոնում են եղել ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները
Ռուսական կողմը մտահոգություն է հայտնել խաղաղ բնակչության շրջանում ավելացող զոհերի կապակցությամբ։ Ընդգծվել է կրակի դադարեցման անհրաժեշտությունը։
Վերահաստատվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո և Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությանը համահունչ քաղաքական-դիվանագիտական դաշտ վերադարձնելու պատրաստակամությունը: