Ֆուտբոլային դիվանագիտությամբ մենք ո՛չ շահել ենք, ո՛չ էլ պարտվել. Արամ Սարգսյան

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

«Դիվանագիտության մեջ ավելի ճիշտ է, երբ որ դուք նախաձեռնում եք կամ ընդառաջ եք գնում նախաձեռնությանը՝ անգամ, եթե գիտեք, թե ինչով է այն ավարտվելու: Կարևոր է, որ այդ ճանապարհն անցնեք, որպեսզի բոլորը տեսնեն, որ դուք այդ գործընթացների մեջ մերժողական չեք»,- անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների առաջիկա կասեցմանը ՝ Factor.am-ին ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

2009 թվականին Հայաստանը և Թուրքիան նախաստորագրեցին, ապա նաև ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման» և «Երկկողմ հարաբերություների զարգացման մասին» արձանագրությունները: Այս տարիների ընթացքում արձանագրություններն այդպես էլ կյանքի չկոչվեցին:

Երեկ Հունաստանում Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց՝ 2018 թվականի գարունը կդիմավորենք առանց հայ-թուրքական արձանագրությունների:

Արամ Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ կարո՞ղ ենք ասել, որ այլևս հայ-թուրքական հարաբերությունները մտան փակուղի: «Այս պահին միանշանակ այդպես է, քանի որ Թուրքիան ավելի կոշտացրեց իր դիրքորոշումները: Բոլորս գիտենք, թե ինչ են նշանակում Արցախի հարցում նրանց հայտարարությունները»,- ասաց մեր զրուցակիցը:

Այնուամենայնիվ՝ ըստ Արամ Սարգսյանի, Թուրքիայի համար կարևոր էր հայկական կողմի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլ կատարելը. «Ամեն դեպքում Եվրոպայի հետ իրենց հարաբերությունների մի կետն էլ կապված է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման հետ: Այն հանգամանքը, որ Հայաստանի հետ սահմանը փակ է մինչ այսօր, Եվրոպայի հետ հարաբերություններում կարող է խոչընդոտ հանդիսանալ. այդ պայմաններում Եվրոպան Թուրքիային ընդառաջ չէր գնա: Նաև իրենց պատկերացումներով, արձանագրություններում կային այնպիսի կետեր, որոնք վերջապես լուծում էին հայկական հարցը, այսինքն՝ Հայ դատի մեր ողջ պահանջատիրությունը, կարծես թե, ի չիք էր դառնում»:

Արամ Սարգսյանը ֆուտբոլային դիվանագիտության մեջ նաև դրական կողմեր է տեսնում Հայաստանի համար. «Մեզ համար դրական էր այն, որ մենք գնացինք ընդառաջ, մենք հայտարարեցինք, որ մենք պատրաստ են դիվանագիտական հարաբերություններ ձևավորելուն, անգամ այդ իրավիճակում Թուրքիան հրաժարվեց արձանագրություններն իրականացնելուց»:

Ֆուտբոլային դիվանագիտության մեջ մենք ո՛չ շահել ենք, ո՛չ էլ պարտվել՝ ընդգծեց Սարգսյանը՝ հավելելով, որ հայկական կողմն ամեն դեպքում հանդես եկավ կառուցողական դիրքերից: Անդրադառնալով պնդումներին, թե արձանագրությունների ստորագրումը, ոչ թե հայկական կողմի նախաձեռնությունն էր, այլ գերտերությունների, Սարգսյանը նկատեց. «Կարող եմ ասել, որ հայկական կողմն ուներ ցանկություն դա կատարելու, եթե այդ քայլի արդյունքում ինչ-որ մի բան զիջեինք կամ կորուստ ունենայինք՝ դա վատ էր, բայց եթե անհրաժեշտ գործողություններով պահպանվեցին արժանապատվությունը, շահերը, ապա ինչու չպիտի գնայինք այդ քայլին: Հայաստանը քայլ արեց, բայց չստացվեց, որովհետև Թուրքիան հրաժարվեց այդ ամենից»:

Արամ Սարգսյանի համոզմամբ՝ դիվանագիտական այդ ճկունությունը հիմա էլ պետք է գործի դնել Արցախի հարցում. «Ադրբեջանը մեզ հիանալի հնարավորություն է տվել, ինքը հրաժարվում է Արցախի հետ բանակցություններից, դա նշանակում է, որ ինքը համարում է՝ Արցախը մեր տարածքն է և ասում է՝ ես քեզ հետ եմ քննարկում տարածքների հարցը: Իսկ մենք անընդհատ ասում ենք՝ չէ, մենք չենք պատասխանատու դրա համար»:

Առաջիկայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հավանականությանն անդրադառնալով՝ Արամ Սարգսյանն ասաց. չի կարելի նույն ձևով երկրորդ անգամ նույն գետը մտնել. «Դա արդեն անիմաստ և անպտուղ, մեզ վարկաբեկող գործողություն կլինի: Փակ սահմանների պայմաններում, իրենց ագրեսիվ հայտարարությունների ֆոնին մենք ի՞նչ հարց ունենք նրանց հետ քննարկելու: Ես կարծում եմ՝ հակառակը, պետք է սառեցվեն այդ՝ անգամ հնարավոր հարաբերությունները»:

Արամ Սարգսյանն առաջարկում է ճիշտ դիվանագիտություն վարելով միջազգային հանրությանը ցույց տալ Թուրքիայի իրական դեմքը. «Հիմա ոչինչ չանել և հույս ունենալ, որ մենք ՀԱՊԿ անդամ ենք ու մեզ վրա չեն հարձակվի՝ հիմարություն է: Կապ չունի այսօր, թե Ռուսաստանն ու Թուրքիան ինչքանով են մերձենում, ես համոզված եմ, որ ՌԴ-ն հասկանալու է, թե ում հետ է գնացել ընկերություն անելու, դա ոչ թե ռազմակավարական, այլ տակտիկական հարց է: Նրանք էլ են լավ հասկանում, որ Թուրքիայի վրա հույս դնելն անիմաստ է»:

 

Լիլիթ Շաբոյան