Զոհրաբ Մնացականյանը տեսազրույց է ունեցել Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ
Քաղաքականություն
02.10.2020 | 13:23Հոկտեմբերի 1-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը տեսազրույց է ունեցել Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ:
«ՀՀ ԱԳ նախարարն իր հույն գործընկերոջը ներկայացրեց Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ զինված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների ընթացքում դիտավորյալ թիրախավորում է խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները:
Երկուստեք լուրջ մտահոգություն հայտնվեց տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող քաղաքականության առնչությամբ, այդ թվում օտարերկրյա զինյալ վարձկանների օգտագործման միջոցով:
Նախարարը Մնացականյանը ընդգծեց առաջիկա շաբաթների ընթացքում իր հույն գործընկերոջը Երևանում հյուրընկալելու կարևորությունը»: