Մակրոնը պատմել է Բաքու սիրիացի ահաբեկիչների տեղափոխման մասին
Քաղաքականություն
02.10.2020 | 10:30Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Թուրքիայի Ղազիանթեփ քաղաքից Բաքու են տեղափոխվել 300 սիրիացի զինյալներ, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Այս զինյալների ինքնությունը պարզված է, նրանք ջիհադիստական խմբավորման անդամ են, որը գործում է Հալեպի մերձակայքում»,- հայտնել է Ֆրանսիայի առաջնորդը։
Նա նաև հայտնել է, որ նույն քանակությամբ ևս մեկ զորախումբ է նախապատրաստվում ուղարկվել Ադրբեջան։