Հասարակ ֆոտոյով կարելի է բացահայտել զորքի շարժը, վտանգել գործողությունը և զինվորի կյանքը․ փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
10.08.2026 | 14:17
Հայտնի է՝ որքան գումար է վճարելու «Բարսելոնան» Ռոդրիի համար
10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
10.08.2026 | 13:55
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 13:50
Բողոքարկումը չի հետաձգի վարորդական իրավունքի կասեցումն ու տուգանային միավորների կիրառումը․ նախագիծ 
10.08.2026 | 13:40
Կանանց NBA-ում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
10.08.2026 | 12:43
Գալուզինը հերքել է Բաքվում Ուկրաինայի հարցով Գերմանիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները
10.08.2026 | 12:34
Չեմ մեկնաբանի Ադրբեջանի ներքին հարցերը. Սոնա Ղազարյանը` AZ TV-ի ձևակերպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պատերազմի սկզբից պաշտպանության նախարարությունը և փորձագետները կոչ են անում չտեղադրել լուսանկարներ, որոնցում երևում է զորքի տեղաշարժը, դիրքերը և այլն։ Razm.info մասնագիտացած կայքի լրագրող Հայկ Խաչիկյանը Factor TV-ի հետ զրույցում բացատրում է, թե ինչ վտանգներ են պարունակում նման հասարակ լուսանկարները կամ տեսանյութերը։

– Պարո՛ն Խաչիկյան, ի՞նչ ինֆորմացիա կարելի է կորզել այդպիսի լուսանկարներից։

– Դրանից կարելի է կորզել տարատեսակ ինֆորմացիա։ Սկսած տեխնիկայի շարժից՝ կարելի է կոնկրետ հասկանալ՝ որ զորամասը, երբ, որտեղից դուրս եկավ, ուր գնաց և ինչի համար։ Ըստ այդմ՝ հակառակորդը կարող է նաև հասկանալ, թե ինչ է իրեն սպասվում։

Այս ամենով վտանգում են թե՛ գործողությունը, թե՛ դրա մասնակիցների կյանքը, մեծ հաշվով։ Այնպես որ՝ դա բավական լուրջ խնդիր է։

– Ենթադրենք՝ որևէ լուսանկարում երևում է որևէ տեխնիկա։ Օրինակ, ես իմ մեքենայով շարժվում եմ մայրուղով, լուսանկարում եմ տեխնիկան, տեղադրում եմ համացանցում։ Ի՞նչ կարելի է դրանից վերցնել։

– Տեսեք, տեխնիկայից հնարավոր կլինի հասկանալ այդ խմբավորման կազմը՝ հակատանկայի՞ն ստորաբաժանում է, հրթիռայի՞ն ստորաբաժանում է, հրետանայի՞ն է, հետախուզակա՞ն է և այլն։ Գուցե նկարողի համար դա ինչ-որ հերթական տեխնիկա է, բայց հավատացեք՝ մարդիկ, որ տարիներով աշխատում են այս ոլորտում, ձեր աչքին անմեղ մի բան թվացողը նրանց ինֆորմացիա է տալիս։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան