Ղարաբաղում խաղաղարարների տեղակայման հարցով նախաձեռնությունը պետք է Երևանից կամ Բաքվից լինի․ Կոսաչով

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Այս փուլում միայն Հայաստանը կամ Ադրբեջանը կարող են հանդես գալ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայման, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով բանակցությունների մասին նախաձեռնությամբ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը։

«Ինչ վերաբերում է ավելի լայն իմաստով խաղաղարարությանը, օրինակ՝ ՄԱԿ-ի կապույտ սաղավարտներ կամ ԵԱՀԿ-ի գծով ինչ-որ ուժեր, ապա դա կոլեկտիվ մակարդակով դիտարկման առարկա է, այստեղ հարկավոր է քննարկումներ անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով, որը ՄԱԿ-ի համապատասխան մանդատն ունի»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Կոսաչովը հավելել է, որ, համենայն դեպս, այս փուլում նման նախաձեռնություն չպետք է լինի որևէ մեկի կողմից՝ բացի Հայաստանից կամ Ադրբեջանից, եթե խոսքն ավելի լայն համատեքստում խաղաղարարների մասին է։

Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ կանոնադրության համաձայն՝ կազմակերպության գծով ցանկացած գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է համապատասխան երկրի դիմումը, «եթե այն իրեն ագրեսիայի օբյեկտ է համարում»։

«Մինչև այն պահը, քանի դեռ հայկական կողմը նախաձեռնություն հանդես չի բերում, Լեռնային Ղարաբաղ խաղաղարարների տեղակայման թեմայով ցանկացած քննարկում, կարծում եմ, բացարձակ ավելորդ է։ Եթե նման դիմում լինի, եթե հայկական կողմը հիմնավորումներ ներկայացնի, որոնք կհաստատեն նման խնդրանքը, այդ դեպքում դարձյալ այն կդառնա ՀԱՊԿ-ում կոլեկտիվ քննարկումների առարկա, դա չպետք է ռուսական կողմի կամ ՀԱՊԿ անդամ որևէ պետության միանձնյա որոշում»,- հավելել է Կոնստանտին Կոսաչովը։