Հայաստանը կարող է խոցել ադրբեջանական նավթամուղերն ու գազամուղերը․ նավթի շուկային ցնցումներ են սպասվում․ Bloomberg

Լուրեր

20.05.2026 | 17:54
ԵՄ-ն Իտալիայի նախկին վարչապետ Դրագիին դիտարկում է Պուտինի հետ բանակցողի դերում. FT
20.05.2026 | 17:48
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է
20.05.2026 | 17:43
«Միասնության թևեր»-ի քարոզարշավն Արաբկիրում․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 17:39
Նարեկ Կարապետյանը` իրենց վերագրվող ընտրակաշառքի վերաբերյալ գաղտնալսումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 17:28
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը
20.05.2026 | 17:19
Գագիկ Ծառուկյանը Կապանում է․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 17:07
Անչելոտին նշել է ԱԱ-2026-ի ֆավորիտներին
20.05.2026 | 16:56
Դիմել եմ ՌԴ դեսպանատուն պարզաբանում ստանալու համար. Նարեկ Կարապետյանը` ՌԴ քաղաքացի լինելը հերքում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 16:48
ԲՀԿ անդամների հրատապ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 16:45
ԱՄՆ-ը և Իսրայելը պատրաստվում էին Իրանում իշխանության բերել նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին. NYT
20.05.2026 | 16:40
Քաղհասարկությունը Արթուր Օսիպյանի հետապնդումը անհիմն ու քաղաքականապես մոտիվացված է համարում
20.05.2026 | 16:30
ՀՀ-ում բանտարկությունների զգալի աճ է գրանցվել. Եվրոպայի խորհրդի զեկույցը
20.05.2026 | 16:28
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը Քասախում․ ՈւՂԻՂ
20.05.2026 | 16:25
Ամառը սկսվում է սառը սուրճից․ իսկ եթե այն նաև բոնուսնե՞ր է բերում․ Idram&IDBank
20.05.2026 | 16:21
«Հեռախոսով էդքան փողի անունը կտաք, որ ի՞նչ»․ ՀԿԿ-ն ԱԹՍ-ով գաղտնալսում է իրականացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մի քանի շաբաթ էր մնացել, ինչ Ադրբեջանը պետք է սկսեր գազի մատակարարումը ԵՄ,  սակայն սկսվեց մի քանի տասնամյակ ձգձգվող հակամարտության սրացումը, գրում է Bloomberg-ը։

Պարբերականը գրում է, որ նավթի ու գազի շուկաները դեռ կցնցվեն այս հակամարտության հետևանքով․ չնայած COVID-19 համաճարակի պատճառով էներգիայի համաշխարհային պահանջարկը կտրուկ նվազել է, սակայն դեռևս հնարավոր է վատթարագույն սցենարի զարգացում, ինչպես, օրինակ, նավթամուղերի ու գազամուղերի ռմբակոծությունն ու դրան հաջորդող բնապահպանական աղետը։ Սովորական ժամանակներում դա կհանգեցներ նյութական վնասների ու կբարձրացներ էներգիակիրների արժեքը։

Նշվում է նաև, որ հակամարտության կենտրոնը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանն է, որը տեսականորեն ի վիճակի է խափանել Ադրբեջանից նավթի և գազի հոսքերը, քանի որ Կասպից ծովից նավթի ու գազի խողովակաշարերն անցնում են Հայաստանի հետ սահմանից ընդամենը 10 մղոն հեռավորության վրա:

Ադրբեջանն իր նավթի գերակշիռ մասն արտահանում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով դեպի Թուրքիայի միջերկրածովյան ափի արտահանման տերմինալ: Ադրբեջանից բնական գազի արտահանումը, որն անցնում է Հարավային Կովկասով դեպի Վրաստան ու Թուրքիա, պետք է մինչև տարեվերջ հասնի ԵՄ շուկա։

Չնայած սահմանին շատ մոտ լինելու հանգամանքը նավթամուղերը դնում են մեծ ռիսկի տակ, սակայն պարբերականը շեշտում է, որ գրեթե 30 տարվա հակամարտության ընթացքում Հայաստանը երբեք չի թիրախավորել նավթամուղերը նախորդ սրացումների ժամանակ։