Շուկայում առկա են գարշահոտ բրինձ, վտանգավոր պտուղ-բանջարեղեն. սննդաբան

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Շուկայում քաղաքացիները հայտնաբերել են կեղծած՝ ոչ բնական ծագման բրինձ։ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը մեզ ցույց տվեց իրենց փորձարկման արդյունքները։

Փորձագետը նշեց՝ երբ բրնձի հատիկները հայտնվում են ջրի երեսին, դա դեռ խուճապի մատնվելու առիթ չէ, դա կարող է տարբեր պատճառներ ունենալ․ «Նմանտիպ երևույթ կարող է առաջանալ այն պատճառով, որ բրնձի հատիկները լինեն կոտրատված, վնասված։ Մարդկանց վախեցրել է նաև գույնը, երբ տաք ջուր ես ավելացնում՝ սպիտակում է, դա կարող է լինել և վնասված բրնձահատիկների պատճառով, և հավելումների, բայց բոլորին թվում է, թե դա պլաստիկ է»։

Սննդաբանի խոսքով բրնձից կարելի է հրաժարվել, եթե քաղաքացիները նկատել են սուր գարշահոտություն, կամ եփված վիճակում մի քանի օր պահելուց հետո՝ այն չի բորբոսնել։ Նշենք, որ սննդաբանի ցույց տված կեղծ բրնձից այնպիսի վատ հոտ էր գալիս, որը կարող էր անգամ սրտխառնոց առաջացնել։

Բրձնի վրա կատարեցինք նաև մեկ այլ փորձ. լուծույթի միջոցով մի դեպքում նորմալ բրինձը փոփոխության չենթարկվեց, մյուս դեպքում՝ այն վերածվեց մաստականման զանգվածի։ Սակայն արդյոք այդ բրինձը վտանգավոր է առողջության համար, թե ոչ ՝սննդաբանը չի շտապում գնահատական տալ․ «Ես չեմ ասում, որ սա խնդրահարույց չէ, եթե այսպիսի գարշահոտ է առկա՝ գուցե այլ խնդիր ունի այս բրինձը, ոչ մեկը չի կարող ասել, ավելի լավ նյութ է դա, թե ավելի վատ»։

Ի դեպ, ՍԱՊԾ-ից Factor.am-ին տեղեկացրին, որ քաղաքացիների ահազանգերի հիման վրա հայտնաբերված կասկածահարույց բրինձը դեռևս փարձաքննության է ենթարկվում, ամբողջական պատկերը պարզ կլինի առաջիկայում։

Նկատենք, որ օրերս շուկայում հայտնաբերված վտանգավոր հավերից հետո, բրինձը միակ սննդամթերքը չէ, որը կասկածների տեղիք է տալիս։ Դավիթ Պիպոյանը մեզ հայտնեց, որ ուսումնասիրել են նաև պտուղ-բանջարեղենի շուկան, այստեղ հինգ մթերքներում՝ ներառյալ խնձորը, գազարը, լոլիկը, հայտնաբերվել են ծանր մետաղներ․ «Փորձաքննության արդյունքում պարզեցինք, որ Երևան քաղաքում հինգ մթերքներ ծանր մետաղներ են պարունակում։ Առողջական ռիսկը միայն այս հինգ մթերքների պարագայում արդեն 1,88 անգամ գերազանցում մարդու համար թույլատրելի սահմանը»։

Լիլիթ Շաբոյան