Ինձ էլ զորակոչեք հենց այն վայրկյանին, երբ իմ կարիքը լինի. Սրբուհի Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը, Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սանձազերծված ռազմական գործողությունների ֆոնին, գերագույն հրամանատարին խնդրեց հաշվի առնել իր խնդրանքն ու զորակոչել, երբ իր կարիքը լինի՝ թեկուզ հենց այս պահին: Այս մասին Սրբուհի Գրիգորյանն ասաց խորհրդարանում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ։

Նա հիշեցրեց, որ զոհերից մեկը կին է՝ կրտսեր սերժանտ Հասմիկ Արզումանյանը:

«Այո՛, հայ կնոջ համար մշտապես չկա դժվար ու վտանգավոր աշխատանք ու չի լինելու: Ես ինքս էլ պատրաստ եմ հենց այս պահին մեկնել առաջնագիծ, բայց ոչ թե ոգևորելու զինվորներին, այլ իրապես կռվելու: Թվում է, թե կնոջ առաքելությունը խաղաղություն պահպանելն ու պահանջելն է: Ո՛չ, մեր դեպքում, բոլորս գիտենք, խաղաղությունը ո՛չ մուրում, ո՛չ էլ պահանջում են, խաղաղությունը պարտադրում են»,- նկատեց պատգամավորը:

Գրիգորյանը շեշտեց, որ այս հաղթանակից հետո հայկական կողմը պետք է ուժով պարտադրի հարևաններին՝ հեռու մնալ Հայաստանի և Արցախի սահմաններից․ «Մենք պետք է շարունակենք մեր երկրի պաշտպանության գործը կիսել մեր տղամարդկանց հետ, այլ ճանապարհ ուղղակի չունենք: Շատ անելիք ունենք կանայքս»։

«Եթե սա հենց այդ պահն է, ուրեմն՝ հենց այս պահին, զորակոչեք որպես Փառանձեմ թագուհու հետևորդի, որպես այն հայ քաղաքացու, որը ճակատագրի բերումով երկրին զավակ չի տվել ու անչափելի պարտք ու պարտականություններ ունի այս երկրի հանդեպ»,- ասաց Սրբուհի Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։