Ադրբեջանը թող իմանա, որ իր առջև կանգնած է բանակի վերածված ողջ հայությունը․ Արամ Ա կաթողիկոսի ՏԵՍԱՈՒՂԵՐՁԸ

Լուրեր

10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայ ժողովրդին ու հայոց բանակին աջակցող և զորակցող ուղերձ է հղել։

«Հայ ժողովուրդն ու Հայաստանը գտնվում են իրենց ժամանակակից պատմության վճռական հանգրվանում։ Թշնամին կրկին իր արնաթաթախ սուրն ուղղել է Արցախի Հանրապետության ուղղությամբ։

Թող Ադրբեջանն իմանա, որ իր դիմաց գտնվում է բանակի վերածված մի ամբողջ հայություն, թող Ադրբեջանը քաջ գիտակցի, որ նման մարտական գործողություններով չի կարող ընկճել մեր ժողովրդի հավաքական հավատքը, կամքն ու մարտունակ ոգին։ Մեր ժողովրդի արյունով, աղոթքով ու ստեղծագործ ոգով շաղախված Արցախը մերն է ու միշտ մերը պետք է մնա»,- ասել է Արամ Ա կաթողիկոսը։

Խոսելով միջազգային հանրության մասին՝ Արամ Ա-ն նշել է, որ վերջիններս պետք է անդրադառնան այն հանգամանքին, որ ադրբեջանական կողմին պատերազմի հրահրողը Թուրքիան է։

«Հենց այդ նույն Թուրքիան իր տնտեսական, քաղաքական ու զինվորական միջամտություններով ապակայունություն է ստեղծում արաբական երկրների, ինչպես նաև իսլամական աշխարհի ներսում։ Այս անգամ էլ նույնը փորձում է անել Կովկասի ներսում։ Միջազգային համայնքը չպետք է լուռ ու անտարբեր մնա Թուրքիայի նման քաղաքականության նկատմամբ։ Սիրելի՛ հայ ժողովուրդ, հայրենիքը սուրբ արժեք է և հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուր հայի սրբազան պարտականությունն է»,- ասել է Արամ Ա-ն։

Վեհափառն ուղերձի ավարտին նաև բոլոր հայերին համախմբվելու կոչ է արել։

Մանրամասները՝ տեսանյութում։