«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 27-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն ՝ Արցախի Հանրապետության ողջ տարածքում հայտարարվել է ընդհանուր զորահավաք:
Ըստ հրամանագրի՝ Արցախի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնարարվել է իրենց իրավասությունների շրջանակներում ապահովել զորահավաքային առաջադրանքների և միջոցառումների իրականացումը»,- տեղեկացնում է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը: