Ամոթ ունենան՝ չեն թանկացնի, գետինը մտնեն, էդքան հարստանալ պետք չի. Սեյրան Սարոյան

Լուրեր

07.08.2026 | 19:30
Երգն ու պարը որպես ներառման լեզու. Օձունում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:14
Անհիմն է. Գարեգին Բ-ն` իր դատավարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
07.08.2026 | 18:19
Լուկա Դոնչիչի նախկին կինը 50 միլիոն դոլար է պահանջում աստղային բասկետբոլիստից
07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Բոլորը

Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը տևական ժամանակ խորհրդարան չէր գալիս առողջական խնդիրների պատճառով: Այսօր խորհրդարանում պատասխանելով Factor.am-ի հարցին՝ ասաց գեներալը: Լրագրողները ՀՀԿ-ական պատգամավորին խնդրեցին անդրադառնալ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին:

«Ճիշտ ա ասում նախագահը»,- ընդգծեց Սարոյանը:

Հիշեցնենք, Ս. Սարգսյանը մասնավորապես ասել էր. «Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետներ չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, ո՛ր տարբեր խորամանկություններով, տարբեր ձևերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, ո՛ր անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, և չմանրամասնեմ, որովհետև ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ, ուղղակի, ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետև համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, և այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսևորումներ: Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որևէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ ենք, անկեղծ եմ ասում, պատրաստ ենք մեր աչքի լույսի պես ձեզ վերաբերվել, պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմանում օգնելու՝ լինի դա անձնական, թե համայնքային հարց, բայց մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է»:

Factor.am-ի հարցին՝ նա միջնորդե՞լ է որևէ համայնքապետի համար, գեներալն ասաց. «Տենց առիթ չի եղել»: Մեր հաջորդ հարցին՝ մի կողմից թանկացումներ են, մյուս կողմից թոշակներն ու աշխատավարձերը իշխող ուժը չի բարձրացնում, ինչպե՞ս գնահատում այդ փաստը, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Դե որ ամոթ ունենան՝ չեն թանկացնի, գետինը մտնեն, էդքան հարստանալ պետք չի էլի, օլիգարխ չէ, ինչ ուզում է լինի»:

Մանրամասները՝ տեսանյութում: