Երվանդ Խունդկարյանը չընտրվեց ՍԴ նախագահ
Քաղաքականություն
25.09.2020 | 18:08Սահմանադրական դատարանի նախագահի միակ թեկնածուն՝ Երվանդ Խունդկարյանը, չի ընտրվել այդ պաշտոնում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:
«ՍԴ աշխատակարգային նիստում, գաղտնի քվեարկության արդյունքում, առաջադրված միակ թեկնածու Երվանդ Խունդկարյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել»,- տեղեկացնում է Ղազարյանը։