Միացյալ զորախումբն «անցավ հակահարձակման». Ալագյազում անցկացվեց զորավարժության կրակային փուլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.04.2026 | 19:09
ԵՄ-ն ողջունում է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման հարցով ՀՀ-Թուրքիա հանդիպումը
28.04.2026 | 19:00
Վարդան Ղուկասյանի՝ այս պահին ՀՀ գալը նշանակում է, որ նա կամիկաձե է․ քրգործերը շինծու են, դեմ կլինեմ․ Լևոն Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:52
Կարմիր անձնագիր՝ առանց Արարատի․ ինչ կտա այն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:44
Ուկրաինա-Իսրայել սկանդալը թափ է հավաքում. Զելենսկին կոշտ հայտարարություն է արել Իսրայելի հասցեին
28.04.2026 | 18:35
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում, բանակը` անվտանգության երաշխիք․ ինչ է առաջարկում ԲՀԿ-ն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:28
«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ
28.04.2026 | 18:19
Մուստաֆաևն ու Գալուզինը Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերություններն են քննարկել
28.04.2026 | 18:10
Կանադայի վարչապետը Երևան կգա՝ ԵՔՀ գագաթնաժողովին // Հրապարակվել է ընտրողների նախնական ցուցակը․ ԼՈՒՐԵՐ
28.04.2026 | 18:07
Խաղաղությունն այս գնով երաշխավորված չէ․ այն նոր ճգնաժամերի է բերելու․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:02
ԱՄԷ-ն հայտարարել է մայիսի 1-ից ՕՊԵԿ-ից դուրս գալու մասին
28.04.2026 | 17:54
Հայաստանի Մ-17 հավաքականը հաղթանակ կորզեց վերջին վայրկյաններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 17:53
Բելառուսն ու Լեհաստանը 5-ը 5-ի դիմաց ձերբակալվածների փոխանակում են իրականացրել
28.04.2026 | 17:46
Առանց անվտանգության չի լինի ո՛չ տնտեսություն, ո՛չ զարգացում․ Արա Այվազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 17:39
«Ականատես» դիտորդական առաքելությունն ահազանգում է դպրոցներում քաղաքական քարոզչության և երեխաների ներգրավման դեպքերի մասին
28.04.2026 | 17:28
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ԱԱ-ում
Բոլորը

«Ալագյազ» զորավարժարանում թվացյալ անդորրի պայմաններում իրականում հակառակորդի դիվերսիայի նախապատրաստությունն է ընթացքի մեջ. սա հայ-ռուսական միացյալ ուժերի զորավարժության սցենարի սկզբնամասն է։

Հակառակորդի ուժերը, որոնք, սցենարի համաձայն, իբր հարձակվել էին հայկական սահմանի վրա, չեզոքացվում են։ Բայց հակառակորդը արդեն մեծ ուժերով է հարձակվում Հայաստանի սահմանի վրա։

Հորինված մարտն ընթանում է փոփոխակի հաջողություններով։ Ռուսական ուժերը, որ հսկում էին սահմանը, սկզբում նահանջում են։ Հետո հայկական ուժերը հասնում են օգնության։ Ընդհանուր առմամբ միացյալ ուժերի 1500 զինծառայող ու ինքնաթիռներ, ուղղաթիռներ, տանկեր ու հրետանային 2-3 հարյուր միավոր զինտեխնիկա նետվում է հակահարձակման։

Սահմանը վերականգնվում է, ինչով էլ ավարտվում է զորավարժության այսօրվա՝ կրակային փուլը։

Հայաստանի զինված ուժերից բացի, այս զորավարժությանը մասնակցում էին նաև Գյումրիի ռուսական ռազմաբազայի ու սահմանապահ ուժերի զինծառայողները։ Նպատակն էր ներդաշնակեցնել հայկական ու ռուսական ուժերի համատեղ գործողությունները։

Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար Տիգրան Փարվանյանը նախնական արդյունքներով դրական գնահատական է տալիս զինծառայողների գործողություններին։

«Ես հատուկ դրոշներ էի ամրացրել մեր զրահատեխնիկայի վրա, որպեսզի տեսնեք՝ հայկական կողմը որն է, ռուսական կողմը որն է, որ տեսնեք համատեղ ինչպես են երկուսն իրար հետ, երկուստեք շատ ներդաշնակ գործողություններ կատարում, որից ես գոհ եմ։ Նոր էլեմենտներ խաղարկվել են, դրանք այս պահի դրությամբ դեռ հրապարակման ենթակա չեն։ Մենք դեռ կվերլուծենք, եզրակացության կհանգենք և կորոշենք, թե ինչպես ներկայացնենք», – նշեց գեներալ-լեյտենանտ Փարվանյանը։

Զորախմբի հրամանատարի խոսքով՝ թերություններ նույնպես կան և պիտի լինեն, բայց դրանք չնչին են։ Ըստ գեներալի՝ մարտական խնդիրը կատարված է։

Մանրամասները՝ տեսանյութում:

Գարիկ Հարությունյան