ՍԴ նախագահի միայն մեկ թեկնածու կա այս պահին՝ Երվանդ Խունդկարյանը
Քաղաքականություն
24.09.2020 | 18:07Այս պահին արդեն անցում կատարեցինք նախագահի և փոխնախագահի ընտրության քննարկմանը: Եղել է 1 ինքնաառաջադրում և 1 առաջադրում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը՝ հավելելով, որ այս պահին նիստն ընդմիջվել է:
Արևիկ Պետրոսյանն առաջադրված և ինքնաառաջադրված դատավորների անունները չնշեց. «Առաջադրումների և ինքաաառաջադրումների հետ կապված ինքնաբացարկներ չեն ներկայացվել, եկեք առաջ չանցնենք իրադարձություններից»:
Հարցին՝ Խունդկարյանը ինքնաառաջադրվե՞լ է, իսկ Դիլանյանին առաջադրե՞լ են, Պետրոսյանը պատասխանեց, որ դա մասամբ է ճիշտ:
Factor.am-ը իր աղբյուրներից տեղեկացավ, որ այս պահին Սահմանդրական դատարանի նախագահի միայն մեկ թեկնածու կա՝ Երվանդ Խունդկարյանը։