Ո՞ր երկրները չեն ճանաչել Ալեքսանդր Լուկաշենկոյի լեգիտիմությունը

Լուրեր

19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
Բոլորը

Սեպտեմբերի 23-ին Մինսկում տեղի է ունեցել Բելառուսի նախագահի երդմնակալության արարողությունը, որի մասին, ինչպես արդեն հայտնել էինք, նախապես հրապարակայնորեն չի հայտարարվել։

Սակայն երդմնակալության արարողությունը նույնպես չի փրկել Ալեքսանդր Լուկաշենկոյին․ նրան որպես Բելառուսի լեգիտիմ նախագահ չեն ճանաչել մի շարք պետություններ, այդ թվում՝ Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Կանադան, Լատվիան, Լիտվիան, Նիդերլանդները, Լեհաստանը, Սլովակիան, ԱՄՆ, Ուկրաինան, Չեխիան։ Եվրամիությունը ևս օրինական չի համարում Լուկաշենկոյի պաշտոնավարումը։

Լուկաշենկոյի՝ մեծ աղմուկ բարձրացրած գաղտնի երդմնակալության արարողությունից հետո վերջինին շնորհավորել է միայն Թուրքմենստանը։

Ավելի վաղ մամուլում սկսեցին լուրեր շրջանառվել, թե Լուկաշենկոյի աջակից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս չի շնորհավորել նրան, սակայն Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը շտապեց հանդես գալ հայտարարությամբ՝ նշելով, թե «Ռուսաստանի նախագահն արդեն շնորհավորել է Լուկաշենկոյին ընտրություններում հաղթելու կապակցությամբ, նախ՝ հեռախոսով, իսկ ավելի ուշ՝ նաև Սոչիում դեմ առ դեմ աշխատանքային հանդիպման ժամանակ, իսկ երդմնակալությունից հետո շնորհավորելն արարարողակարգով պարտադիր չէ»։

Հավելենք, որ Բելառուսում շարունակվում են խաղաղ բողոքի ցույցերն ընդդեմ կեղծված ընտրությունների։ Երկրի ուժայինները կոշտ ուժ են կիրառում ցուցարարների ցրելու համար։