Պաշտպանի ներկայացուցիչներն «Արմավիր» ՔԿՀ-ում առանձնազրույցներ են ունեցել հացադուլ իրականացնող անձանց հետ

Լուրեր

17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ սեպտեմբերի 23-ին չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ հացադուլ հայտարարած անձանց իրավունքների երաշխավորման նպատակով:

«Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել վերջիններիս, այդ թվում՝ օգոստոսի 25-ից հացադուլ և ջրադուլ իրականացնող կալանավորված անձ Տիգրան Բադալյանի հետ: Այցի պահին նրա շրթունքները կարված են եղել, իսկ սեպտեմբերի 23-ին կատարել է ևս մեկ ինքնավնասում՝ ոտնաթաթերը մահճակալի փայտյա հատվածին գամելու եղանակով: Պարզվել է, որ նա սեպտեմբերի 13-ից սկսած հրաժարվել է նաև բժշկական օգնությունից և սպասարկումից:

Առանձնազրույցի ընթացքում Տ. Բադալյանը հայտնել է, որ ծայրահեղ միջոցների դիմելը պայմանավորված է դատարանի վարույթում գտնվող քրեական գործով իրեն առաջադրված անհիմն մեղադրանքով:

Այս առնչությամբ պարզաբանվել են Պաշտպանի լիազորությունները, ներառյալ դատական վարույթին միջամտելու արգելքի մասին, ուսումնասիրվել են առողջական փաստաթղթերը:

Այսօր Պաշտպանի աշխատակազմ լրացուցիչ տեղեկություններ են ներկայացվել, որ առավոտյան ոտնաթաթերը գամելու հանգամանքով պայմանավորված Տ. Բադալյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով:

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել նաև այցի պահին հացադուլ իրականացնող ազատությունից զրկված մյուս երկու անձի հետ, ուսումնասիրվել են նրանց առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը:

Այցի արդյունքները կամփոփվեն և Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում բարձրացված հարցերի կապակցությամբ կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ»,- ասված է հաղորդագրությունում: