Զախարովայի մեկնաբանությունից հետո Բաքուն «խմբագրել է» Լավրովի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ հայտարարությունը

Լուրեր

28.04.2026 | 17:46
Առանց անվտանգության չի լինի ո՛չ տնտեսություն, ո՛չ զարգացում․ Արա Այվազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 17:39
«Ականատես» դիտորդական առաքելությունն ահազանգում է դպրոցներում քաղաքական քարոզչության և երեխաների ներգրավման դեպքերի մասին
28.04.2026 | 17:28
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ԱԱ-ում
28.04.2026 | 17:17
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին
28.04.2026 | 17:08
ԱՄՆ դեսպանությունը ողջունել է Կարս-Գյումրի երկաթգծի վերագործարկման ուղղությամբ Հայաստանի և Թուրքիայի քայլը
28.04.2026 | 17:07
Բրունու Ֆերնանդեշը կրկնել է Ռոնալդուի ցուցանիշը և մոտենում է Անրիի ու Դե Բրույնեի ռեկորդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 16:59
Մոսկվայի հյուսիսում կառուցվող շենքում հրդեհ է բռնկվել. յոթ մարդ զոհվել է
28.04.2026 | 16:53
Ծառուկյանի թիմակիցները ներկայացնում են նախընտրական ծրագիրը․ ՈՒՂԻՂ
28.04.2026 | 16:50
Կարսում քննարկվել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման հարցը․ հանդիպել է Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խումբը
28.04.2026 | 16:46
Երկրաշարժ Կարսում, որ զգացվել է նաև Գյումրիում ու Շիրակի 4 գյուղում
28.04.2026 | 16:40
Էմանուել Մակրոնը կանխատեսում է արել ՊՍԺ – «Բավարիա» հանդիպման վերաբերյալ
28.04.2026 | 16:29
«Ձեր հարազատը վտանգի մեջ է»․ IDBank-ը զգուշացնում է հեռախոսային շանտաժի ագրեսիվ ալիքի մասին
28.04.2026 | 16:18
Նախատեսվում է մոդուլային տնակներով ժամանակավոր կացարան տրամադրել կացարանի խնդիր ունեցող ընտանիքներին
28.04.2026 | 16:06
Մեկ շաբաթից կտեսնենք նաև Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը․ Արարատ Միրզոյանը՝ Փարիզում
28.04.2026 | 15:53
Կանադայի վարչապետը կմասնակցի Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. հայտնի է՝ որ երկրներն են հրավիրված
Բոլորը

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ Ադրբեջանի Միլի Մեջլիսի կողմից Սերգեյ Լավրովի խոսքերը ոչ ճիշտ մեկնաբանելու մասին հայտարարությունից հետո Բաքվում փոխել են Մոսկվայում ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարի հետ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հանդիպման վերաբերյալ հրապարակված հաղորդագրության տեքստը, գրում է EADaily-ն։

Մասնավորապես, Ադրբեջանի Միլի Մեջլիսի կողմից հրապարակված տեքստում նշվում էր, որ Սերգեյ Լավրովը, իբր, հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանի՝ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ արտահայտությունները խոչընդոտում է հակամարտության կարգավորումը։

«Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները խոչընդոտում են հակամարտության կարգավորման գործընթացը։ Սա պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումն է։ Ռուսական կողմը կարգավորման գործընթացում կողմ է հանդես գալիս Ադրբեջանին հինգ գրավյալ շրջանների վերադարձին, խաղաղապահների տեղակայմանը և տրանսպորտահաղորդակցային համակարգի վերականգնմանը»,- Ադրբեջանի խորհրդարանի կայքում հրապարակված տեքստի համաձայն՝ իբր ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է իրավիճակը՝ «խորհուրդ տալով հիմնվել բացառապես Մոսկվայի դիրքորոշման վրա, այլ ոչ մեկնաբանությունների, որոնք արվում են ոչ ռուսական կողմից»։ Զախարովան անգամ չի ցանկացել կանգ առնել Ադրբեջանի կողմից տարածած ստահոտ լուրերի վրա։

Այս հայտարարությունից հետո Ադրբեջանի խորհրդարանի պաշտոնական կայքում հաղորդագրության տեքստը հիմնովին փոխվել է։

«Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված հայտարարել է, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է խնդրի լուծմանը և ջանք չի խնայում այդ ոլորտում։ Ռուսաստանը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», – ասվում է ադրբեջանական կողմի հրապարակած խմբագրված հաղորդագրությունում։