Լուկաշենկոյի գաղտնի երդմնակալությունն ու դեղին հեղուկով ջրցանները․ ինչ է տեղի ունեցել Մինսկում

Լուրեր

03.08.2026 | 11:35
Վահան Բիչախչյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:30
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները երկուշաբթի կվերսկսվեն
03.08.2026 | 11:19
Վեհափառն ի՞նչ ասաց. Նարեկ Կարապետյանը մանրամասներ է հայտնում Գարեգին Բ-ի հետ հանդիպումից
03.08.2026 | 11:10
Արագածոտնի մարզում նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը. ՆԳՆ
03.08.2026 | 11:01
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա. hարված է հասցվել Վլադիմիրի պահեստին
03.08.2026 | 10:53
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը չի կարողացել մեդալ նվաճել ԱԱ-ում
03.08.2026 | 10:47
Ի՞նչ կա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից, հրաժարվե՞ց քաղաքացիությունից. Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 10:36
Մի շարք հասցեներում մեկ օր ջուր չի լինի
03.08.2026 | 10:25
Ամերիկացի գիտնական Նասիմ Թալեբը հայտարարել է,որ հրաժարվել է Ադրբեջան հրավերից՝ Ռուբեն Վարդանյանի բանտարկության պատճառով
03.08.2026 | 10:17
Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար
03.08.2026 | 10:14
«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները հանդիպել են Կաթողիկոսի հետ
03.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
03.08.2026 | 09:52
Որ հասցեներում լույս չի լինի
03.08.2026 | 09:43
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.08.2026 | 09:32
Վեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Բոլորը

Սեպտեմբերի 23-ին Մինսկում տեղի ունեցավ Բելառուսի նախագահի երդմնակալության արարողությունը, որի մասին նախապես հրապարակայնորեն չէր հայտարարվել։ Արարողությանը ներկա չեն եղել օտարերկրյա դեսպաններ, այդ թվում՝ ՌԴ դեսպանը։ Ներկա են եղել միայն Լուկաշենկոյի մի քանի հարյուր կողմնակիցներ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Լուկաշենկոն երդմնակալության արարողության ժամանակ շնորհակալություն է հայտնել իրավապահներին։

«Ձեզ՝ համազգեստով տղաներ, որպես մեր բանակի խորհրդանիշ, որպես ներկայացուցիչ այն բոլոր տղաների, ովքեր մեկ ամիս առաջ կանգնեցրին այդ անհեթեթությունը մեր Մինսկի գեղեցիկ փողոցներում․․․ Ես խոնահրվում եմ ձեր առաջ ու իմ խորին երախտիքն եմ հայտնում։ Պետությունը սա երբեք չպետք է մոռանա։ Շնորհակալ եմ»,- ասել է նա։

Լուկաշենկոյի երդմնակալությունից անմիջապես հետո Մինսկի կենտրոն են բերվել ռազմական բեռնատարներ, ոստիկանական մեքենաներ, ջրցաններ, շրջափակվել են այն վայրերը, որտեղ ավանդաբար հավաքվում են ցուցարարները։

Նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան երդմնակալությունը ֆարս է անվանել․ «Իրականում այսօր Լուկաշենկոն պարզապես թոշակի է անցել»։

Լուկաշենկոյի լեգիտիմությունը հրաժարվել են ճանաչել Գսերմանիան, Լեհաստանը, Դանիան, Չեխիան, Սլովակիան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան։ Ավելի ուշ Լուկաշենկոյի ոչ լեգիտիմության մասին հայտարարել են նաև ԱՄՆ-ն, Կանադան, Ուկրաինան և Նիդերլանդները։

Ձերբակալությունները սկսվել էին դեռևս կեսօրին, երբ մարդիկ սկսել են դուրս գալ ակցիաների՝ քաղաքում շրջելով ոչ մեծ խմբերով։

Տեղեկություններ էին հայտնվում, որ Մինսկում գործող շատ կազմակերպություններ աշխատակիցներին ու համալսարաններում ուսանողներին շուտ են տուն ուղարկել, խանութները փակվել են։

Այս ամենն արվել է անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև հասարակական տրանսպորտի հնարավոր խափանումների պատճառով։ Փակվել է նաև մետրոն։

Նախ ցուցարարները ոչ մեծ խմբերով հավաքվել են իրենց թաղամասերում, իսկ ավելի ուշ՝ քաղաքի կենտրոնական փողոցներում։ Կարճ ժամանակ անց այնտեղ են բերվել նաև կանաչ համազգեստով զինվորականներ՝ առանց տարբերանշանների։ Գործի է դրվել նարնջագույն ներկանյութով խառնված ջրցանների ջուրը, ձերբակալություններ են սկսվել։

BBC-ի ռուսական ծառայությունը նաև հայտնում է, որ մետրոյի կայարանների մեկի մոտ ուժայինների ու ցուցարարների միջև բախումներ են գրանցվել։

«Գարուն» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ Բելառուսի տարբեր քաղաքներում ձերբակալվել է շուրջ 200 մարդ։