Կարմիր գոտուց անդին. COVID 19-ի դեմ պայքարի ցավոտ ու հուսադրող էջերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 13:55
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 13:50
Բողոքարկումը չի հետաձգի վարորդական իրավունքի կասեցումն ու տուգանային միավորների կիրառումը․ նախագիծ 
10.08.2026 | 13:40
Կանանց NBA-ում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
10.08.2026 | 12:43
Գալուզինը հերքել է Բաքվում Ուկրաինայի հարցով Գերմանիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները
10.08.2026 | 12:34
Չեմ մեկնաբանի Ադրբեջանի ներքին հարցերը. Սոնա Ղազարյանը` AZ TV-ի ձևակերպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:30
Ոստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունից
10.08.2026 | 12:20
Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է ԱԳՆ-ի հետ կապին՝ Բաքու կանանց մարդասիրական այցը քննարկելու համար. հայտարարություն
10.08.2026 | 12:19
Մեսին վերջին հրաժեշտն է տվել հորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:10
ԱԺ-ում Արամ Վարդևանյանի ընտրության հարցով քվեարկություն է // Ջերմաստիճանը մինչև 5 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 12:04
11 տարի հետախուզման մեջ գտնվող՝ 10.9 մլն եվրո հափշտակության գործով մեղադրյալը հայտնաբերվել է. նախաքննությունն ավարտվել է
Բոլորը

Օգոստոսից սկսած կորոնավիրուս բուժող հիվանդանոցները վերադառնում են նախկին գործառույթին։

«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն»-ը դեռ շարունակում է զբաղվել կորոնավիրուսի բուժմամբ: Կենտրոնում աշխատողները համաճարակաբաններ չեն և նրանցից ոչ բոլորն է, որ հենց այս կենտրոնում էին աշխատում: Մարտի 1-ին կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքից և օր օրի ավելացող նոր վարակակիրների թվից հետո բժշկական խալաթին փոխարինեց արտահագուստը, շատերի համար փոխվեց աշխատանքի հասցեն, փոխվեցին աշխատանքային ժամերը:

Ավագ բուժքույր Արմինե Խաչատրյանն ասում է՝ վերջին մի քանի կիրակին է, որ տանն է, տանեցիների համար հեշտ չէ, բայց համակերպվել են:

Կարմիր գոտի: Հենց այդպես է կոչվում այս դռներից ներս հատվածը: Այնտեղ ապրում և բուժում են ստանում նրանք, ովքեր արդեն իրենց մաշկի վրա զգացել են՝ ինչ ասել է քովիդ-19։ Դռներից ներս շնչելը դժվար է՝ վտանգն ավելի մոտ ես զգում: Անընդհատ թվում է՝ գուցե բավական չէ պաշտպանվածությունը:

Ժամանակին մանկական օրթոպեդ, այսօր արդեն կարմիր գոտում աշխատող Խորեն Հովհաննիսյանը դիմավորում է մեզ: «Ներսում շնչելու համար առաջին վայրկաններն են ամենադժվարը»,- ասում է նա:

Իսկ ի՞նչն է այս ամիսների ընթացքում եղել իր համար ամենադժվարը,՝հարցնում եմ բժշկին։ Պատասխանում է՝ նորածին երեխային 2 ամիս չտեսնելը:

Ամենածանր հիվանդների հետ արդեն 6 ամիս ու ամեն օր աշխատում է Անահիտ Բարսեղյանը․ վերակենդանացման և անեսթեզիոլոգիայի բաժանմունքի վարիչն է։ Հենց նա սեպտեմբերի 21-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պարգևատրվեց Մխիթար Հերացու մեդալով։ Այվածքաբանության ազգային կենտրոնից է տեղափոխվել այստեղ։ Որոշումն իրենն է եղել։

Մեր զրույցն անընդհատ ընդհատվում էր։ Ժամը 15-18-ը պացիենտների հարազատները զանգում են, որ բուժման ընթացքից մանրամասներ իմանան։ «Այս օրերին շատերի հետ եք շփվել, ու՞մ չեք մոռանա երբեք»,- հարցնում եմ բժշկուհուն։ Պատասխանին նախորդում է երկար դադարը։ Այս ամիսներին իր պացիենտները մի քանի հարյուրն են եղել, բայց ոչ անուններն է մոռանում, ոչ ամսաթվերը՝ ավելացնում է նա։ Բժշկուհին էլի պատմություններ պատմեց, որոնց միավորում է մեկ սահմանագիծ՝ կյանքը քովիդից առաջ և հետո։

Մանրամասները՝ տեսանյութում: