Արդյոք իրակա՞ն են ալկոգելերում թունավոր սպիրտի առկայության վերաբերյալ լուրերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.05.2026 | 19:13
Նաիր Թիկնիզյանն արձագանքել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան ճանաչվելուն
21.05.2026 | 18:57
Իշխանությո՞ւնն է բեմադրել զինված անձանց տեսանյութը․ Լուսինե Բադալյանը բացառում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 18:45
ՄՈԳՈ-ն զարգանում է մարզերում․ Վանաձորի մասնաճյուղը՝ նոր տեսքով ու հնարավորություններով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 18:28
Մեկնարկել է գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը
21.05.2026 | 18:28
ԲՀԿ-ի քարոզարշավը Գյումրիում. ՈւՂԻՂ
21.05.2026 | 18:19
Ձերբակալվել է գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդը
21.05.2026 | 18:10
Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել // Վերին Արտաշատում Փաշինյանին հատուկ են դիմավորել․ ԼՈՒՐԵՐ
21.05.2026 | 18:02
ԱԱ-2026․ Նագելսմանը հրապարակել է Գերմանիայի հավաքականի կազմը
21.05.2026 | 17:53
ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Կուբա
21.05.2026 | 17:42
Անտեսեք․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է ՆԳՆ-ի և պետական մարմինների անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
21.05.2026 | 17:31
Խամենեին հայտարարել է, որ հարստացված ուրանը պետք է մնա Իրանում
21.05.2026 | 17:24
Նախկին թենիսիստը դարձել է Նովակ Ջոկովիչի մարզիչը
21.05.2026 | 17:16
Սրիկայություն է նման բան ասելը․ Արարատ Միրզոյանը՝ 300.000 ադրբեջանցիների Հայաստան գալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 17:05
Ձերբակալվել է շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդը
21.05.2026 | 16:50
ՌԴ-ն դիտավորյալ ուկրաինական ԱԹՍ-ները վերահասցեագրում է Բալթյան երկրներ․ Լիտվայի ԱԳ նախարար
Բոլորը

Արմավիրի մարզում ու Երևանում ալկոհոլային թունավորման մահացու դեպքերից հետո մամուլում տեղեկություն հայտնվեց, թե նույն թունավոր սպիրտի հիմքով ալկոգելեր են արտադրվել և շուկայում վաճառքի են դրված։

Հիշեցնենք, որ մեթիլի մահացու դոզա պարունակող սպիրտի թունավորումից Հայաստանում մահացել է 21 մարդ, նրանցից 10-ը Արմավիրի, 1-ը՝ Կոտայքի մարզում, 10-ը՝ Երևանում։ Թե արդյոք այս երեք դեպքերը փոխկապակցված են, այս պահին հայտնի չէ, ինչպես և հայտնի չէ, թե որն է եղել թունավոր սպիրտի ծագման աղբյուրը` այն տեղական արտադրությա՞ն է եղել, թե՝ ներկրվել է։

Պատկան մարմինները լռում են, իսկ Քննչական կոմիտեն էլ քչախոս է։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ Արմավիրում զանգվածային թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ալկոհոլային թունավորման արդյունքում տուժել է 27 անձ, որոնցից 10-ը մահացել է: Քրեական գործով նշված 27 անձինք ճանաչվել են տուժող: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց ընտրվել կալանավորումը։

Ինչևէ անդրադառնալով ալկոգելերին նշենք, որ ըստ Yerevan.today կայքի հրապարակման՝ ենթադրյալ թունավոր ալկոգելի անվանումը` «Bariton» է։

Factor.am-ի հետ զրույցում Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարը, սակայն, չցանկացավ ալկոգել արտադրող ընկերության անվանումը նշել, փոխարենն ասաց, իրենք հնարավոր թունավոր ալկոգելերի տարբեր խմբաքանակներ վաճառքից հանել են, հանձնել փորձաքննության, արդյունքնենը արդեն իսկ հայտնի են։

Կասկածելի ալկոգելերի արտադրողը թունավոր սպիրտի վաճառքի համար ձերբակալված անձանցից մեկի ընտանիքին է պատկանել, բայց փորձաքննության արդյունքների համաձայն՝ հիմքում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել։

Սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը թերի է գնահատում պետության վարած քաղաքականությունը սննդային անվտանգության առումով։ Նա նշում է, որ 21 մարդու մահը ո՛չ պատշաճ արձագանքի արժանացավ, ո՛չ էլ հասարակությունը իրականությունն իմացավ։

Պիպոյանը մտավախություն ունի, որ այս գործով հասարակությանը այդպես էլ ամբողջական ինֆորմացիա չի տրամադրվում, քանի որ պատկան մարմինները փորձում են «խոշոր խաղացողի» ջրից չոր դուրս հանել։ Փորձագետը նաև ոչ բավարար է գնահատում հասարակության հետ տարված աշխատանքը, նշելով, որ ի սկզբանե պետք էր բոլորին հստակ ասել վտանգավոր սպիրտի ծագման և տարածման կետերը, որպեսզի հետագա նոր դեպքերից խուսափենք։

Factor.am-ը փորձեց Քննչական կոմիտեից տեղեկանալ, թե արդյոք պարզվել է թունավոր օղին ներկրվել էր, թե տեղական արտադրության էր և արդյոք գրանցված բոլոր դեպքերը փոխկապակցված են։ Սակայն Քննչական կոմիտեից միայն նշեցին, որ նախաքննությունը շարունակվում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան