Նավալնին դուրս է գրվել հիվանդանոցից

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Բեռլինյան «Շարիտե»-ից հայտնել են, որ ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին դուրս է գրվել կլինիկայից։ Ընդհանուր առմամբ, նա գերմանական հիվանդանոցում 32 օր է անցկացրել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Կլինիկայի հրապարակած հաղորդագրությունում նշվում է, որ Նավալնու առողջական վիճակը բարելավվել է այնքան, որ բժիշկները հնարավոր են համարել նրան դուրսգրումը։ Միաժամանակ նշվում է, որ մասնագետները թեև հնարավոր են համարում գործչի լիարժեք ապաքինումը, սակայն չեն բացառում, որ թունավորման հետևանքները դեռևս կարող են ի հայտ գալ։

Ալեքսեյ Նավալնու ինքնազգացողությունը վատացել է օգոստոսի 20-ին օդանավում, Տոմսկից Մոսկվա ուղևորվելիս։ Օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում, որտեղ Նավալնուն հոսպիտալացրել են։ Նրա հարազատները հայտարարել են, որ Նավալնուն, ամենայն հավանականությամբ, թունավորել են, սակայն Օմսկի բժիշկները հայտարարել են, որ գործչի մոտ թունավորման նախանշաններ չեն հայտնաբերել։

Մի քանի օր անց Նավալնուն բուժման նպատակով Գերմանիա են տեղափոխել։ Բեռլինի «Շարիտե» կլինիկայի մասնագետները հայտարարել են, որ իսկապես թունավորման նշաններ կան։

Ավելի ուշ Գերմանիայի կառավարությունը պաշտոնապես հաղորդեց, որ բունդեսվերի լաբորատորիան Նավալնու անալիզում «Նովիչոկ»-ի հետքեր է հայտնաբերել։ Ավելի ուշ սա հաստատել են նաև Ֆրանսիան և Շվեդիան, որոնք սեփական հետազոտությունն են անցկացրել։