Փաշինյանի իշխանության գալուց հետո ՀՀ-ում տարվա ամեն եղանակ է թեժ․ Արմեն Աշոտյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո Հայաստանում ամեն ամիս և տարվա ամեն եղանակ է թեժ։ Այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ գործող իշխանության պարագայում քաղաքական կլիշեները չեն աշխատում:

«2018 թ. մայիսից սկսած՝ տարբեր պատճառներով այս Կառավարությունը մշտապես առիթ է ստեղծել, որ ցանկացած ամիս թեժ անցնի Հայաստանում: Ռետրոսպեկտիվ անալիզ անելով՝ կարող ենք տեսնել, որ այս ամենի հիմքում դրված է Նիկոլ Փաշինյանի և իր Կառավարության դեմագոգիկ, անպատասխանատու կեցվածքը ցանկացած ոլորտում: Ես կառաջարկեմ դուրս մնալ ժամանակային կլիշեներից: Այո՛, աշունը լինելու է թեժ այնպես, ինչպես եղավ ամառը թեժ, ինչպես գարունն էր թեժ, այնպես, ինչպես ձմեռն է թեժ լինելու»,- ասաց Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ Հայաստանում օրեցօր աճում են դժգոհությունները և հիասթափությունը։

«Ներքաղաքական տեսակետից այսօր ունենք աճող դժգոհություն, հիասթափություն, խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամ, որի մասին խոսում են արդեն բոլոր մասնագետները: Այդ ճգնաժամի կանխատեսումները հիմնված են ոչ թե քաղաքական գնահատականների, այլ նույն պետական Վիճակագրական ծառայության թվերի վրա, Կենտրոնական բանկի նախագահի մի շարք, կարելի է ասել, սկանդալային հայտարարությունների վրա՝ կապված վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետևողական նվազման հետ: Ես տնտեսագետ չեմ, չեմ ուզում այդ դաշտին մանրամասն անդրադառնալ, բայց կարող եմ ասել, որ քաղաքական պրոցեսների հիմքում ընկած են լինելու նաև տնտեսական խնդիրները, որոնց առնչվում է Հայաստանը»,- ասաց Աշոտյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: