Ադրբեջանում բանակի կարիքների համար առգրավվում են քաղաքացիների ավտոմեքենաները․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկվանից Ադրբեջանի տարբեր շրջաններում Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն առգրավում են քաղաքացիների ավտոմեքենաները՝ զորահավաքի  պատրվակով։ Դրանք տեղափոխում են տուգանային հրապարակ։

Մասնավորապես, մի քանի վարորդներ Meydan TV-ին հայտնել են, որ ոստիկանները սեպտեմբերի 21-ին մոտեցել են իրենց ու հայտնել, որ պիտի գնան տուգանային հրապարակ։ Այնտեղ էլ իրենց ասել են՝ մեքենաները բանակի համար են։

Միաժամանակ, իրենք մեքենաների առգրավման մասին սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում հայտնել են նաև տարբեր օգտատերեր։ Նրանք գրույմ են Toyota, Gelandewagen, Niva և այլ մակնիշների մեքենաների առգրավման մասին։

Մեկնաբանելով այս լուրերը՝ փորձագետ Արշադ Հուսեյնովը նշել է, որ զորահավաքի ընթացքում Ոստիկանությունը կարող է առգրավել մի շարք մակնիշների ավտոմեքենաներ՝ դրանց մեծ պահանջարկի պատճառով։

«Այս մանրամասներն արտացոլված են «Ռազմատրանսպորտային դրության կանոնակարգում», որը հաստատվել է 2005թ․ մայիսի 17-ին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փորձագետը։

Նրա խոսքով՝ Կառավարության 2006թ․ փետրվարի 16-ի որոշմամբ հաստատվել  է պետական ու տարբեր մասնավոր կազմակերպությունների այն տրանսպորտային միջոցների ցանկը, որոնք կարող են առգրավվել ԶՈՒ-ի կարիքների համար։

«Օրենսդրության համաձայն՝ քաղաքացիների կամ կազմակերպությունների սեփական տրանսպորտային միջոցներին զորահավաքի պատճառով հասցված վնասը փոխհատուցվելու է պետության կողմից։ Այսինքն, եթե մոբիլիզացիայի համար ներգրավված տրանսպորտային միջոցը շարքից դուրս գա, քաղաքացուն ամբողջովին փոխհատուցվում է մեքենայի գինը»,- գրել է Արշադ Հուսեյնովը։

Նշենք, որ Ադրբեջանի ՆԳՆ-ն հաստատել է մեքենաների առգրավվման մասին լուրերը։ Գերատեսչությունից հայտնել են, որ իրենց գործողություններն օրինական են՝ ամրագրված Կառավարության 2006թ․ որոշմամբ։ ՆԳՆ-ից նաև հայտնել են, որ մեքենաների տերերն այդ մասին տեղեկացվում են։

Հավելենք, որ նախօրեին Ադրբեջանի ԶՈՒ զորակոչի ու հավաքագրման պետական ծառայությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ «Զինապարտության ու զինվորական ծառայության» օրենքի համաձայն՝ պահեստազորում գտնվող զինծառայողները կանչվում են զորավարժությունների, հատուկ հավաքների ու ստուգումների։ Հավաքների են հրավիրվել պահեստազորի՝ տարբեր մասնագիտությունների տեր զինծառայողները։

Էմմա Չոբանյան