Չեմ բացառում, որ տարբեր բաներ կպարզվեն ընդդիմադիր գործիչների վերաբերյալ. Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կարծում եմ՝ առավել քան ակնհայտ է, թե որ կողմն է ապակառուցողական և ռազմատենչ լեզու կիրառում, որ կողմն է հարձակվում մյուսի վրա և որ կողմն է տապալում կամ փորձում տապալել բանակցային գործընթացը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարություններին:

Պատգամավորը նշեց, որ ադրբեջանական կողմը մշտապես անում է կատեգորիկ հայտարարություններ խաղաղ գործընթացի վերաբերյալ, և Հայաստանի դիրքորոշումը տրամաբանական է՝ անհնար է առարկայական բանակցություններ վարել այնպիսի պայմաններում, երբ կողմերից մեկն անընդհատ սպառնում է ուժի կիրառմամբ, և երկրորդ՝ երբ կողմերից մեկը նախապես պայմաններ է դնում:

«Օրինակ՝ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, որ հակամարտության հանգուցալուծումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, սա ապակառուցողական, կատեգորիկ հայտարարություն է, որն անհնար է դարձնում առարկայական քննարկումները»,- ասաց Ռուբինյանը:

Նա նաև ընդգծեց, որ կա՛մ այս հակամարտությունը կլուծվի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի տարբերակով, կա՛մ այս հակամարտությունը չի լուծվի: Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքին՝ Ռուբինյանը նշեց, որ չի կարծում, թե հնարավոր կլինի հանրային լուրջ մոբիլիզացիա ապահովել:

«Այդ երեք ուժերը չէ, որ պետք է հանրությանը մոբիլիզացնեն: Այդ երեք ուժերը չեն կարող և չեն կարողանալու Հայաստանում լուրջ հանրային աջակցություն մոբիլիզացնել։ Պատճառները պետք է փնտրեն իրենց անցյալում և ներկայում»,- նշեց նա:

Ռուսական «Դոսյե» կենտրոնի հրապարակման վերաբերյալ հարցադրմանն ի պատասխան՝ Ռուբինյանը նշեց. «Ակնհայտ է, որ «Կանդիտատ»-ը Վանեցյանը չէ»:

Ռուբեն Ռուբինյանը նաև հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում: «Ես չեմ բացառում, որ տարբեր բաներ կպարզվեն տարբեր ընդդիմադիր քաղաքական գործիչների վերաբերյալ, տարբեր քրեական գործեր կան»,- հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: