Երկրապահի մասին մոռացեք, չի՛ փոխվելու. Սասուն Միքայելյանն՝ աշխարհազորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.06.2026 | 05:30
ԱԱ-2026. Պորտուգալիան չհաղթեց Կոլումբիային ու փլեյ-օֆֆ դուրս եկավ երկրորդ տեղով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 03:11
ԱԱ-2026. Անգլիան ու Խորվաթիան հաղթեցին և կխաղան փլեյ-օֆֆում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 21:49
Վուչիչը հայտարարել է նախագահի պաշտոնում իր «վերջին օրերի» մասին
27.06.2026 | 20:57
Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա. աղբյուր
27.06.2026 | 20:25
Էդվարդ Ասրյանը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանը
27.06.2026 | 19:58
Ռաիսա Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում․ Փաշինյան
27.06.2026 | 19:03
ԲՀԿ-ի համար ակնհայտ է՝ որևէ հաշվարկի դեպքում 4%-ի շեմը չի կարող համարվել հաղթահարված. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:27
Կոշտ քաղաքական խոսույթը ատելության խոսք չէ ու չի կարող արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք լինել. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:14
ՍԴ-ն պետք է գնահատի ոչ թե խախտումների առկայությունը, այլ արդյոք դրանք կարող էին ազդել արդյունքի վրա․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 17:51
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
27.06.2026 | 17:23
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնությունը հաստատվել է. պետությանը կվերադարձվի 304,5 մլն դրամ
27.06.2026 | 17:12
156 քրեական վարույթ կա կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ. ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:59
Մեզ մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի․ Սուրենյան
27.06.2026 | 16:47
Խնդրում ենք մերժել բոլոր դիմումները և ուժի մեջ թողնել ԿԸՀ 259-Ա որոշումը. Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:23
Քաղաքացիների կամքն այսպիսին է, սա իրողություն է. ԿԸՀ նախագահը` ԲՀԿ-ի քվեների մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

29 տարի առաջ այս օրը հիմք դրվեց մեր անկախության և պաշտպանվեց այդ ամենը «Եռաբլուր»-ով: Եվ եթե չլիներ այս համախմբվածությունը, Արցախյան ազատամարտը, այսօր մենք չէինք ունենա պետություն, անկախություն: Այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Նա նաև ընդգծեց, որ ազատամարտիկը, երկրապահը միշտ պետք է լինեն բանակի կողքին՝ որպես ռեզերվ:

Հարցին՝ արդյո՞ք աշխարհազորի ստեղծման անհրաժեշտություն կա, և արդյո՞ք դրա արդյունքում ԵԿՄ-ն կմղվի երկրորդ պլան, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Երկրորդ, երրորդ պլան պատերազմում չկա, պատերազմում կա առաջին գիծ: Պատերազմում հաղթում են ընդհանուր: Աշխարհազորը երկրապահի հետ ընդհանրապես կապ չունի: Աշխարհազորը պետք է լինի լուրջ կառույց, իսկ ԵԿՄ-ն ձևավորվել է աշխարհազորի հիման վրա`1990-ականներին`Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ»:

Սասուն Միքայելյանը վստահեցրեց, որ աշխարհազորը երբեք չի խանգարի ԵԿՄ-ին, ԵԿՄ-ն էլ`աշխարհազորին:

«Ես կողմ եմ աշխարհազորի ձևավորմանը, բայց մեծ քանակությամբ… Բայց թող մոռանան, որ ԵԿՄ-ի անունը կփոխվի, որովհետև դա ստեղծել է Վազգեն Սարգսյանը, դա անջնջելի է»,- ասաց Միքայելյանը՝ միաժամանակ չբացառելով, որ հետագայում ԵԿՄ-ն կարող է լինել աշխարհազորին կից:

Մանրամասները՝ տեսանյութում: