1991 թ. այս օրը տեղի ունեցած անկախության հանրաքվեն դե յուրե բովանդակություն հաղորդեց այն բնական տարածքին, որտեղ ապրում է կենսագործում էինք մենք՝ հայերս, ու այն անվանում հայրենիք. Արարատ Միրզոյան

Լուրեր

13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
13.10.2026 | 20:29
Ավազակության համար հետախուզվող 44-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է
13.10.2026 | 20:14
Մերձավանում 24 ժամ ջուր չի լինի
13.10.2026 | 20:00
Էլի ենք ասում՝ Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետն է․ փողոցային պայքարի օրակարգ ունենք․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:45
Լարված մթնոլորտ, քանդված կրպակներ․ ի՞նչ են առաջարկում գործազուրկ դարձածներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:28
ՏԿԵ նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները
13.10.2026 | 19:15
Վլադիմիր Վարդանյանը՝ «Հրայր Թովմասյան-2» սցենարո՞վ․ ով կընտրվի ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 18:56
ՄԻՊ ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել, առանձնազրույցներ ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ
13.10.2026 | 18:41
ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի պատվիրակությանն է ներկայացրել զինված ուժերի կերպափոխման շրջանակում իրականացվող բարեփոխումները
13.10.2026 | 18:25
Ավինյանի նոր աշխատավարձը՝ հին ամսականից ցա՞ծր․ քաղաքապետի վարձատրության հանելուկը
13.10.2026 | 18:19
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սրամ Խաչատրյան փողոցում
13.10.2026 | 18:10
Զինծառայող է վիրավորվել //Կաշառքի գործով ձերբակալություններ, այդ թվում՝ Գյումրիի երաժշտական քոլեջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ.

«Հայաստանի Հանրապետության սիրելի’ քաղաքացիներ, սիրելի’ հայրենակիցներ,

շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ:

1991 թվականի այս օրը տեղի ունեցած անկախության հանրաքվեն դե յուրե բովանդակություն հաղորդեց այն բնական տարածքին, որտեղ ապրում եւ կենսագործում էինք մենք հայերս ու այն անվանում հայրենիք: Սեպտեմբերի 21-ից հետո մենք ոչ միայն հայ ենք, իսկ այս տարածքը հայրենիք, այլեւ ՀՀ քաղաքացի ենք, ովքեր ապրում են Հայաստանի Հանրապետությունում:

Մեզ պատմական հնարավորություն է ընձեռված լինել մեկը շուրջ երկու հարյուր ժողովուրդներից, ովքեր հնարավորություն ունեն ապրելու եւ արարելու անկախ պետությունում: Ըստ այդմ, պիտի մեր գործողություններով ամեն օր ամրագրենք մեր ինքիշխանության անշրջելիությունը, ամեն օր պիտի վերանվաճենք անկախ Հայաստան ունենալու իրավունքը եւ մեր լավագույն որակները ծառայեցնենք ի փառս միասնական Հայաստանի Հանրապետության»,-ասված է խորհրդարանի ղեկավարի շնորհավորական ուղերձում: