Ֆրանսիայում տեղի է ունեցել հայ ցուցարարների վրա հարձակված թուրքերի դատական 1-ին նիստը

Լուրեր

19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
18.09.2026 | 23:00
Ադրբեջանը, Թուրքիան ու Ուզբեկստանը Ղարաբաղում, Նախիջևանում ու Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
18.09.2026 | 22:46
Մ-4 ճանապարհին կանխվել է քարաթափման վտանգը․ վտանգավոր ժայռաբեկորները հեռացվել են
18.09.2026 | 22:25
Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները
18.09.2026 | 22:11
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.09.2026 | 21:48
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
18.09.2026 | 21:30
Իլհամ Ալիևն իր ընտանիքին պատկանող հերթական բիզնես օբյեկտն է բացել
18.09.2026 | 21:14
Բաքուն արձագանքել է Փարիզի՝ Ադրբեջան ուղևորությունների վերաբերյալ նախազգուշացմանը
18.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ադրբեջանը հարված է հասցնում խաղաղության պրոցեսին․ պատերազմի սպառնալի՞ք, թե ավելին ստանալու քայլ
18.09.2026 | 20:50
Հեռախոսներ, նոթբուքեր ու 190 մլն դրամի վնաս․ ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային ներմուծման սխեմա
18.09.2026 | 20:39
Գերագույն հոգևորդ խորհուրդը դատապարտելի է համարել իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը
18.09.2026 | 20:28
ՀՀ նախագահը և Իշխան Զաքարյանը քննարկել են 2028-ի համահայկական խաղերին ընդառաջ կատարված աշխատանքները
18.09.2026 | 20:15
Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն
Բոլորը

Ֆրանսայի Դեսին քաղաքում հուլիսի 24-ին թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» խմբավորման տասնյակ զինված երիտասարդներ հարձակվել էին հայ խաղաղ ցուցարարների վրա և նյութական մեծ վնասներ պատճառել: Ձերբակալվել էին կազմակերպիչը՝ Ահմեթ Չեթինը և այդ կազմակերպության ևս 4 անդամ։ Նրանք մեղադրվում են հայերի դեմ ատելություն հրահրելու մեջ. գրում է ermenihaber-ը:

Նշենք, որ սա հուլիսի 24–ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Հայկական հարցի պաշտպանության կոմիտեի՝ (CDCA) ներկայացրած երկու բողոքներից մեկն է: Երկրորդ բողոքի նշանակետը զինված հավաքի գործողություններն են:

Սեմտեմբեր 17-ին կայացել է այդ գործով դատական առաջին նիստը։

Ֆրանսաիայի Բուրկ ան Բրեսի դատախազության կողմից Չեթինի վերաբերյալ կազմված մեղադրական եզրակացությամբ նշված հանցանքի համար 6 ամսվա պայմանական ազատազրկում, 5 տարի ընտրվելու իրավունքից զրկվելու և 2․000 եվրո վճարելու պահանջ է ներկայացվել։

Փաստաբանը նշել է, որ Չեթինն ընդունել է իր սխալն ու դադարեցրել է քաղաքական բոլոր գործունեությունները։

Նշենք, որ Չեթինը սոցցանցում ուղիղ եթերի ժամանակ ասել էր․

«Թուրքիայի կառավարությունը թող ինձ ամսական 2․000 եվրո և զենք տրամադրի, ես էլ Ֆրանսիայի ցանկացած կետում կանեմ այն, ինչ անհրաժեշտ է»։

Դատավճիռը կայացվելու է նոյեմբերի 5-ին։

Հիշեցնենք, որ մոտ 500 ֆրանսիահայեր հուլիսի 24-ին խաղաղ բողոքի ցույց էին իրականացնում ընդդեմ Ադրբեջանի սադրանքների։ Թուրքական աջակողմյան, ծայրահեղական «Գորշ գայլեր» խմբավորման անդամները թուրքական դրոշներով, երկաթե ձողերով և դանակներով հարձակվել էին հայ խաղաղ ցուցարարների վրա։ Սակայն հարձակումը կանխվել էր ֆրանսիական ոստիկանության միջամտության արդյունքում։