ՌԴ դեսպանը՝ ՀԿԵ-ի շուրջ տիրող իրավիճակի մասին

Լուրեր

19.04.2026 | 23:45
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
19.04.2026 | 22:28
Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին պատվիրակություն ուղարկել․ Tasnim
19.04.2026 | 21:12
Երևան-Գյումրի ավտոերթին մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
19.04.2026 | 20:30
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
19.04.2026 | 20:00
«Վանդալիզմ»-ի ու «ամեն ինչ նորմալ է»-ի միջև. ի՞նչ կատարվեց Ծիծեռնակաբերդում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 19:07
Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար
19.04.2026 | 18:15
Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
19.04.2026 | 17:41
Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանը, կկառուցվի նորը
19.04.2026 | 17:17
Ռուսաստանի դատարանները սկսել են սոցիալական ցանցերում «666» թվի օգտագործումը դիտարկել որպես սատանիզմի քարոզչություն
19.04.2026 | 16:57
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատել է թեկնածուների առաջին երեսուն անունները
19.04.2026 | 16:19
Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից
19.04.2026 | 15:55
Պեզեշքիանը քննադատել է Թրամփին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նրա պահանջների համար
19.04.2026 | 15:20
Լատվիան և Լիտվան թույլ չեն տա Ֆիցոյին օգտագործել իրենց օդային տարածքը՝ Մոսկվա թռչելու ու շքերթին մասնակցելու համար
19.04.2026 | 15:05
Վաղը Երևանում սպասվում է ինտենսիվ անձրև
19.04.2026 | 14:45
Մալխաս Ամոյանը` Եվրոպայի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ, Արմեն Բաբալարյանը` լավագույն մարզիչ
Բոլորը

Շատ ուրախ եմ, որ բոլոր հարցերը հանվել են և ամեն ինչ պարզաբանվել է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով Հարավկովկասյան երկաթուղու (ՀԿԵ) շուրջ ստեղծված իրավիճակին:

«Կողմերը եկել են այն եզրակացության, որ իրավիճակը նորմալ է: ՀԿԵ-ն աշխատում է: Շատ կարևոր է, որ երկու կողմերն էլ հավատարիմ են այստեղ ՀԿԵ գործունեության զարգացմանը, ներդրումները շարունակվել են, որպեսզի այս աշխատանքն արդյունավետ դառնա»,- հավելել է դեսպանը:

Հիշեցնենք, որ արդեն երկու տարի է՝ Հայաստանի իրավապահ մարմինները հետաքննում են ընկերության գործունեությունը: Ռուսական կողմը հայտարարեց համաձայնագիրը վաղաժամկետ խզելու հնարավորության մասին, սակայն այս տարվա սեպտեմբերի 2-ին Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարար Վլադիմիր Տոկարևը և Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը առկա տարաձայնությունները լուծող արձանագրություն ստորագրեցին:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ռուսաստանի միջև կանոնավոր ավիահաղորդակցության վերականգնմանը, ՌԴ դեսպանի հավաստմամբ՝ հարցը քննարկվում է երկու երկրների միջև, ինչպես նաև ԵՏՄ շրջանակում: Սերգեյ Կոպիրկինի խոսքով՝ կանոնավոր չվերթների վերականգնումը կախված է համաճարակային իրավիճակից:

Դեսպանը նշել է նաև, որ արտակարգ դրության պայմաններում կառավարության կայացրած որոշումների արդյունքում մեծ թվով հայեր են մեկնել Ռուսաստան:

«Կան որոշակի պահանջներ, որոնք ներկայացվում են Հայաստանի քաղաքացիներին՝ երկրից դուրս գալու համար: Կարծում եմ՝ բավարար կերպով հաշվի են առնվում մարդասիրական և այլ իրավիճակները, որոնք կարող են հնարավոր դարձնել Հայաստանի քաղաքացիների մուտքը Ռուսաստան»,- ընդգծել է Կոպիրկինը: