Ռուսաստանն ամենուր գործակալներ ունի. Հայաստանում ևս գաղտնի և բացահայտ քայլեր են արվում․ Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2024 | 23:19
Հրդեհ Գյումրու տներից մեկում
01.11.2024 | 23:00
Թուրքիան 2021թ․ ի վեր մերժել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակել ավելի քան 8521 բանտարկյալների՝ թիրախավորելով քաղբանտարկյալներին
01.11.2024 | 22:44
Տաջիկստանում 1500 մարդ է ձերբակալվել` «կախարդների դեմ ուժեղացված ստուգման» ժամանակ
01.11.2024 | 22:29
Թուրքիայի իշխանությունները ծրագրում են «օտարերկրյա գործակալների» մասին օրենք ընդունել՝ քննադատության դեմ պայքարելու համար․ Bloomberg
01.11.2024 | 22:14
Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում բացվել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակ
01.11.2024 | 22:00
Զգուշացե՛ք, դռները չեն փակվում. քաոսային իրավիճակ` մետրոյի կայարաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 21:48
Գրիգորյան-Մուստաֆաև հանդիպումը ցույց տվեց՝ Ադրբեջանը կգնա սահմանազատման ուղիով․ Հրայր Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 21:32
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.11.2024 | 21:16
Ադրբեջանի Մեջլիսի նախագահն ու Բաքվում ՌԴ դեսպանը Եվրախորհրդարանի «հակաադրբեջանական գործողություններն» են քննարկել
01.11.2024 | 21:00
Բաքվում նավթավերամշակման գործարանի տարածքում գազի արտանետումից մշուշ է առաջացել` սուր հոտի տարածմամբ
01.11.2024 | 20:44
Կրեմլը՝ Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ադրբեջանական գազի հնարավոր մատակարարումների մասին
01.11.2024 | 20:30
Ան«վեթինգ» դատավորները․ ԲԴԽ-ն չունի բարեվարքության ստուգում չանցած դատավորների ցուցակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 20:18
Հրդեհ Ամիրյան փողոցի շենքերից մեկում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
01.11.2024 | 20:00
Մեծ առճակատում՝ Հարիսի և Թրամփի միջև․ ո՞վ կլինի ԱՄՆ-ի նոր նախագահը․ զրույց Տիգրան Մուղնեցյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 19:47
Թեհրանը կպատասխանի Իսրայելին մահացու հարվածով՝ օգտագործելով իր թաքնված հնարավորությունները․ իրանցի գեներալ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ

Ռուսական «Դոսյե» կենտրոնը հրապարակել է, իրենց բնորոշմամբ, Հայաստանում պրոռուսական գործակալների ցանկ։ Գործակալները Փաշինյանին կնքել են «Մորուք» անունով և զեկուցել, որ մինչև օգոստոս «Նիկոլին չեզոքացնել հնարավոր չի եղել», և հիմա կոշտ սցենար է գործարկվելու։ Հայաստանին ամրակցված է ԱԴԾ-ի գեներալ Վալերի Մաքսիմովի խորհրդական Դմիտրի Ավանեսովը։ Որպես պրոռուսական գծի մեջ գործողներ շեշտվում են Արթուր Վանեցյանի, Գագիկ Ծառուկյանի անունները: Ծանոթացել եք հետաքննությանը, փաստերը արժանահավատ են ձեզ համար։

– Ես ծանոթացա, իհարկե, հրապարակմանը։ Որևէ նորություն ես այնտեղ չտեսա, որովհետև հին պատմություն է, ապացուցման կարիք չունեցող պնդում է, որ Ռուսաստանը ոչ միայն իրեն սահմանակից, ոչ միայն նախկին խորհրդային երկրներում է փորձում պահպանել իր երբեմնի ազդեցությունը, ամրապնդվել այնտեղ, 1990-ական թվականներին կորցրածը հետ բերել, այլ նաև շատ ավելի մեծ ու լուրջ երկրներում է փորձում միջամտություններ իրականացնել․ ամերիկյան ընտրություններին փորձեցին միջամտել, եվրոպական երկրների ընտրություններին են միջամտում։ Ամենուր ունեն իրենց և՛ ազդեցության գործակալները, և՛ գործակալները, այնպես որ՝ սա նորություն չէ, Ռուսաստանը կորցրածը հետ բերելու համար և՛ բացահայտ, և՛ գաղտնի քայլեր է անում։ Երևի չանել էլ չէր կարող՝ մի պարզ պատճառով, որովհետև ռուսական կայսրության տրամաբանությունից է դա բխում։ Երբեմն պատահում է, որ Պուտինին ինչ-որ չարիքներ, չարագործություններ են վերագրում, բայց իրականում խնդիրը ոչ թե Պուտինի մեջ է, այլ ռուսիզմի մեջ է՝ ռուսական կայսրության, ռուսական շահերի մեջ է։ Տեսեք, Հայաստանում ձևավորվել են, բացահայտ կան կազակական ընկերություններ։ Գոյություն ունեն հայ կազակներ, ՀՀ Ոստիկանության միջին օղակի շատ սպաներ այդ կազմակերպության անդամ են։ Եթե վերադառնանք Ուկրաինայի դեպքերին, ապա կտեսնենք, որ Լուգանսկում և Դոնեցկում, այն քաղաքներում, ուր ռուսները հետագայում զորք մտցրեցին, դրանց գործադիր կոմիտեների շենքերը, քաղաքապետարանների շենքերը գրավողները հենց այդ կազակական ընկերությունների անդամներն էին։ Այսինքն՝ կազմակերպվում են կազակական ընկերություններ Երևանում, Գյումրիում կա, էլի տարբեր քաղաքներում, և երբ դրա կարիքը լինի՝ եթե լինի, կարող է և չլինի, ապա անմիջապես ստանում են հրահանգ և անցնում են գործողությունների։ Սրանք բացահայտ գործողություններ են։ Կան նաև ազդեցության գործակալներ, մարդիկ, ովքեր բոլորովին ռուսական հետախուզության գործակալներ չեն, նրանք ուղղակի ռուսական շահերը սպասարկողներ են։

Պարո՛ն Հարությունյան, քաղաքականության տեսանկյունից այստեղ հետաքրքրություն է ներկայացնում այն, որ, ըստ այս հետաքննության, փորձ է արվել Նիկոլ Փաշինյանի վրա ազդեցություն ունենալ, բայց չի ստացվել և կոշտ սցենարի են անցել։ Այսօր ընդդիմադիր թևից արտահերթ ընտրությունների պահանջ կա: Գագիկ Ծառուկյանը, օրինակ, մարզերում հանդիպումներ է ունենում, մեծ հանրահավաք է խոստացել, Ռոբերտ Քոչարյանն է բավական ակտիվացել՝ հարցազրույցներ է տալիս, իր պնդմամբ՝ համակիրների հետ է հանդիպում։ Այդ կոշտ սցենարի մեջ պե՞տք է տեսնել այս ամենը, թե՞ ոչ։

– Այն, որ Նիկոլ Փաշինյանը մինչև հեղափոխության հաղթանակը և, առավել ևս, դրանից հետո պետք է լիներ նրանց ուշադրության կենտրոնում, բնական և տրամաբանական է։ Այլ կերպ լինել չէր էլ կարող։ Այլ խնդիր է, որ, դատելով այս նյութից, նրանք փորձել են, բայց չեն կարողացել կասեցնել այս ընթացքը։ Ոչ թե Նիկոլ Փաշինյանի ընթացքը, այլ հայաստանյան հեղափոխության ընթացքը չեն կարողացել կասեցնել։ Հիմա մտածել, որ նրանք ինչ-որ չարագործություններ պետք է անեին․․․ նրանք, փաստորեն, չեն կարողացել լուծել իրենց առջև դրված խնդիրը, և մի բան ակնհայտ է, որ անկախ նրանից՝ մենք ինչպես ենք վերաբերվում Նիկոլ Փաշինյանին, անկախ նրանից՝ Հայաստանում ինչ կարգի քննադատություններ են հնչում կամ ինչ զրույցներ և խոսույթներ գոյություն ունեն, մենք պետք է մի բան հասկանանք, որ 2018 թվականի հեղափոխությունը երևույթ էր, որը ռուսական տրամաբանության մեջ չէր տեղավորվում, և նրանք շարունակում են դա դիտարկել որպես իրենց տրամաբանության, իրենց աշխարհի, իրենց մտածողության դեմ ինչ-որ մի բան։ Եվ Նիկոլ Փաշինյանը, որպես Նիկոլ Փաշինյան, կարող է դառնալ պրոռուսական այդ ակումբի անդամ, բայց Փաշինյանը մենակ չի, նա հեղափոխության արգասիք է։ Եվ այդ հեղափոխությունը միշտ կխանգարի։

– Բայց Նիկոլ Փաշինյանն ինչո՞վ է խանգարում կոնկրետ Հայաստանում ռուսական շահերին։

– Ռուսական շահերին չի խանգարում, պարզապես նա ռուսական ծրագրով չի գործել, հեղափոխությունը ռուսական ծրագրից դուրս է եղել։ Ռուսական ծրագրի մեջ էր մտնում Սերժ Սարգսյանը՝ ևս մի քանի տարի։ Նրանք փորձել են Նիկոլ Փաշինյանին բերել իրենց դաշտ, զրկել նրան այն հողից, որի վրա նա կանգնած է։ Ես պատահական չթվարկեցի Վրաստանը, Ուկրաինան․․․ հետհեղափոխական այս երկրների ղեկավարները լուրջ երկընտրանքների առաջ են կանգնում, երբ դառնում են առաջին դեմքեր։ Նրանք պետք է կարողանան շատ լուրջ հավասարակշռել ռուսական բիրտ ազդեցությունը իրենց ծրագրերին և երկրում եղած իրավիճակին, հակառակ դեպքում՝ նրանք շատ բան կարող են կորցնել։ Ոչ միայն իրենց իշխանությունը, որը երկրորդական է, այլ նաև երկիրը կարող են կորցնել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան