Կրակոցներ Այգեպարում նկարահանման պահին. Տավուշը հուլիսյան հրետակոծություններից 2 ամիս անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայաստանի պետական սահմանից երկրի հյուսիս-արևելյան հատվածին՝ Տավուշի մարզին բաժին է ընկնում 400 կմ հատված, որից 352 կմ-ը՝ Ադրբեջանի հետ։ Հենց այս մարզի բնակավայրերի ուղղությամբ էին հուլիսյան հրետակոծությունները:

Այս ընթացքում Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի գյուղերում կառուցվել են 48 տան և ավելի քան 70 կից կառույցների տանիքներ: Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետն ընթացիկ զրույցում նշում է՝ հրետակոծություններից անկախ՝ ևս 90 տուն ունի վերանորոգման կարիք:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը նշում է՝ ոչ 90, բայց մի քանի տասնյակ տներ դեռ հերթի մեջ են:

Որոշ բնակիչներ բողոքներ ունեն․ արդեն 2 ամիս է՝ սպասում են, դեռ աշխատանքները չեն մեկնարկել: Մարզպետը, սակայն, հակադարձում է՝ աշխատանքները մեծամասշտաբ են, ովքեր ընդգրկված են ցուցակում, անպայման շուտով նրանց տներին էլ հերթը կհասնի: Իսկ ցուցակները բաց ու հասանելի են գյուղապետարաններում:

Բացի վերանորոգման աշխատանքներից՝ 2 բնակչի նոր տուն են տալու. տների դիրքը վտանգավոր է ու բաց, այդտեղ ապրել չի կարելի: Հարցին՝ այս ամենի համար ինչքան գումար է տրամադրվել պետական բյուջեից, Չոբանյանը պատասխանում է՝ որոշ հարցեր լուծվում են բարերարների փոխանցած գումարներով: Հիշեցնում է՝ հրետակոծությունների ժամանակ հաշվեհամար էր բացվել:

Բակային խաղեր, ակտիվ շինարարություն, դռնբաց տներ: Գյուղացիները կատակում են՝ գյուղի սահմանապահ լինելու մասին միայն պարբերաբար հնչող կրակոցներն են հիշեցնում: Ասում են՝ արդեն սովորական է դարձել այդ ձայներից արթնանալն ու այդ ձայների տակ ապրելը:

Անսովոր էր լրագրողների համար: Դեռ Այգեպարում էինք, երբ կրակոցներ հնչեցին։ Վայրկյանների ընթացքում Այգեպարի բակերը դատարկվեցին. վտանգն ու վախը կրակոցի ձայնից հետո է ավելի շոշափելի դառնում: Այդտեղ ու այդպես ավարտվեց մեր կանգառը։

Ճանապարհվեցինք հետ՝ Երևան, իսկ այգեպարցիները շարունակելու են ապրել ու ստեղծել՝ կրակոցից կրակոց միջակայքում բակ ու այգի դուրս գալու հնարավորությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան