Իսրայելում կորոնավիրուսի պատճառով երկրորդ լոքդաունն է սկսել գործել

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Իսրայելի կառավարությունը նոր կորոնավիրուսով վարակի դեպքերի կտրուկ աճի ֆոնին կրկին համազգային լոքդաուն է սահմանել։ Սեպտեմբերի 18-ից կրկին փակվել են դպրոցները, մանկապարտեզները, հյուրանոցները, առևտրի կենտրոնները, հանգստի գոտիներն ու լողափերը։ Ռեստորաններն իրավունք ունեն միայն առաքել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Երկրի բնակիչներն իրավունք ունեն տանից 500 մետրից ավելի հեռանալ միայն բացառիկ դեպքերում։ Սահմանափակող միջոցառումները կգործեն առնվազն երեք շաբաթ։

Առայժմ հայտնի չէ, թե որքանով է բնակչությունը պատրաստ հետևել նոր կանոններին։ Նշվում է, որ նոր լոքդաունի շրջանում մի շարք կարևոր հրեական տոներ կան, բացի այդ՝ վերջին շաբաթներին Իսրայելում ամեն օր բողոքի ակցիաներ էին կազմակերպվում՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ոլորտում կառավարության քաղաքականության դեմ։

Սահմանափակումներին հետևելու նկատմամբ վերահսկողություն սահմանելու գործում ոստիկանությանն օգնելու համար հազար զինվորական կներգրավվի։

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը միասնականոււթյան և ջանքերը համատեղելու կոչ է արել։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի վերականգնենք մեր քաղաքացիների անձնական, բժշկական և տնտեսական վստահությունը։ Սա երկրորդ հնարավորություն է, և մենք պետք է օգտագործենք այն, քանի որ վախենում եմ, որ երրորդը չենք ունենա»,- հավելել է նա։

Հավելենք, որ ընդդիմությունը սուր քննադատության է ենթարկել նոր լոքդաուն սահմանելու՝ կառավարության որոշումը՝ այն սխալ և աղետալի որակելով։

Ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը հայտարարել է, որ քաղաքացիներին պատժում են իշխանությունների ձախողման համար։ Նա նշել է, որ կորոնավիրուսի պատճառով ստեղծված ճգնաժամն առանց այն էլ մեծ վնաս է հասցրել երկրի տնտեսությանը։

Սեպտեմբերի 15-ին Իսրայելում կորոնավիրուսի վարակի ռեկորդային աճ է արձանագրվել՝ 5.523 նոր դեպք։ Սա զգալիորեն բարձր է, օրինակ, Գերմանիայի ցուցանիշից, որի բնակչությունն 9 անգամ գերազանցում է Իսրայելի բնակչության թվին։