Ե՞րբ եք տեսել՝ իշխող ուժը նախկինում Սերժ Սարգսյանի երեսին բան ասի, ես գոնե դա արել եմ. Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.05.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիությունը՝ ըստ ՔԿ-ի // ԱՄՆ-ը կարող է հարվածել Իրանին․ ԼՈՒՐԵՐ
20.05.2026 | 12:04
«RISE 2026» տեխնոլոգիական ցուցահանդեսին նվիրված ասուլիս՝ Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 11:55
Նարեկ Կարապետյանը շարունակում է լինել պատգամավորի թեկնածու. ԿԸՀ
20.05.2026 | 11:45
Առանց ռուսաստանյան ներմուծողի փաստաթղթի և QR-կոդի՝ ապրանքը չի կարող ներկրվել ՌԴ տարածք․ հունիսի 1-ից կգործի մատակարարման  նոր համակարգ․ ՊԵԿ
20.05.2026 | 11:36
ՌԴ նախագահի հետ ես ունեմ ընկերական, շատ ջերմ հարաբերություններ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 11:30
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի մի քանի շրջանների.կան զոհեր ու վիրավորներ
20.05.2026 | 11:27
Կառլոս Ալկարասը չի մասնակցի Ուիմբլդոնին
20.05.2026 | 11:18
ԱՄՆ Սենատն առաջ է մղել Իրանի պատերազմում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու բանաձևը
20.05.2026 | 11:13
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 11:12
«Արարատցեմենտը», որը պատկանում էր Ծառուկյանին, շատ շուտով դե յուրե վերադարձվելու է ՀՀ ժողովրդին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 11:03
«Ուժեղ Հայաստանի» թեկնածուն կազմակերպել է ընտրողների բնակարանների վարձավճարները վճարելու գործընթացը․ 4 անձ կալանավորվել է․ ՀԿԿ
20.05.2026 | 10:58
Կենսաչափական անձնագրերին զուգահեռ, ՆԳՆ-ում քննարկվել է նաև սահմանային անցակետերում e-gate համակարգի ներդրման հարցը
20.05.2026 | 10:47
Բարիդրացիության պայմանագիրը երկարաձգվում է. Պուտինը Պեկինում բանակցել է Սի Ցզինպինի հետ
20.05.2026 | 10:39
Հայաստանի Պրեմիեր լիգա․ «Նոայի» 8 գոլերն ու նախավերջին տուրի տեսաամփոփումը
20.05.2026 | 10:31
Ռուբլին արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 20-ի դրությամբ
Բոլորը

Իշխող ուժը ե՞րբ է Սերժ Սարգսյանի հետ խոսել, մի անգամ տեսե՞լ եք, որ կանգնեն Սերժ Սարգսյանի երեսին մի բան ասեն, ես գոնե դա արել եմ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների պնդումներին, թե Սերժ Սարգսյանի ժամանակ Մարուքյանը գիտեր իր չափը:

«8 տարի է՝ էս շենքում եմ, բոլորի չափերն անգիր գիտեմ, թե ով իր չափը ոնց է պահել: Ես ուզում եմ ասել, որ մոտավորապես մի 20 օրից Հայաստանում ցրտերը կընկնեն, և դրա համար նույնպես ընդդիմությունն է մեղավոր: Ընդդիմությունն է մեղավոր, որ կորոնավիրուսը շատ է տարածվում է, որ ներդրումները չեն գալիս։ Այս բոլորը նույն համատեքստում են: Ընդդիմությունը ե՞րբ է հատել կարմիր գծերը»,- ասաց Մարուքյանը:

Դիտարկմանը, թե ԼՀԿ-ԲՀԿ հարաբերությունները լավ չեն եղել, ու ինքն ասել է՝ Ծառուկյանն ԱԺ-ում չպետք է լինի, պետք է գնա բիզնեսով զբաղվի, Էդմոն Մարուքյանն արձագանքեց. «Ինչ ասել եմ, իմ խոսքերի տերն եմ: Երբ դա ասում էի, մյուս քաղաքական գործիչները ոչինչ չասացին: Երբ մեր և ԲՀԿ-ի միջև սկսվեց մեծ պատերազմ, էլի ոչ մի բան չասացին: Հիմա բոլորը խոսում են ԲՀԿ-ից՝ և՛ հուշագիր ստորագրողները, և՛ հետը հարսանիք գնացող-քեֆ անողները: Դրա համար եմ ասում՝ չեմ ուզում մտերիմների միջև եղած վեճի մեջ մտնել»,- ասաց Մարուքյանը:

Հարցին՝ այժմ համագործակցու՞մ են ԲՀԿ-ի հետ, Մարուքյանը պատասխանեց՝ որտեղ օրակարգերը համընկնում են, համագործակցում են:

Մանրամասները՝ տեսանյութում: