Լուկաշենկոն հայտարարել է Լիտվիայի և Լեհաստանի հետ սահմանները փակելու մասին

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ բանակը ստիպված կլինի ուժեղացնել Լիտվայի, Լեհաստանի և Ուկրաինայի հետ սահմանի պաշտպանությունը։ Նրա խոսքով՝ չգիտի, թե ուրիշ ինչ կձեռնարկեն արևմտյան գործընկերները, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք հասկանում ենք, որ նրանց զինանոցում շատ հնարքներ չեն մնացել՝ թեժ պատերազմ հրահրելուց առաջ։ Այդ պատճառով մենք ստիպված ենք զորքերը հեռացնել փողոցներից»,- ասել է Լուկաշենկոն։

Նա հստակեցրել է, որ Լիտվայի և Լեհաստանի հետ սահմանը կփակվի, իսկ Ուկրաինայի հետ սահմանի պաշտպանությունը՝ կուժեղացվի։

«Վերջին օրերին ես Ռուսաստանի նախագահի և պաշտպանության նախարարի հետ ստիպված եմ միութենական պետության ընդհանուր պաշտպանություն կառուցել, և մենք ակտիվացրել են վաղուց մոռացված զորավարժությունները, որոնք այսօր տեղի են ունենում երկրի արևմուտքում»,- ասել է Բելառուսի նախագահը։

Ալեքսանդր Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ Բելառուսը կանգնած է «սարսափելի աղետի եզրին»։

«Եթե նրանք այստեղ մտնեն, ստիպված կլինենք պատասխանել։ Մենք ծնկի չենք գա, եթե նույնիսկ միայնակ մնանք»,- ասել է նա՝ հավելելով, որ հիմա որոշվում է ոչ միայն Բելառուսի և Ռուսաստանի, այլև ամբողջ Եվրոպայի ճակատագիրը։

Լուկաշենկոն վստահեցրել է, որ խաղաղ մարդ է և չի ցանկանում պատերազմ։

«Առավել ևս՝ չեմ ցանկանում, որ Բելառուսը, նույն Լեհաստանն ու Լիտվան վերածվեն ռազմական գործողությունների թատերաբեմի, որտեղ իրենց հարցերը չէ, որ որոշվելու են»,- ընդգծել է Բելառուսի նախագահը։