Մենք Արսեն Ջուլֆալակյանի հետ անցած ամիսներին ունեցել ենք զրո քննարկում․ Արայիկ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.06.2026 | 12:43
Բելֆաստում ներգաղթյալների դեմ բողոքի ցույցեր են բռնկվել․ հրդեհվել են մեքենաներ և տներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 12:38
Արթուր Նահապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 12:34
Ե՞րբ է ավերվելու «Նուբարաշեն» ՔԿՀ-ն․ պատգամավորը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 12:26
Ուկրաինան հարվածել է Չեբոքսարիի ռազմական գործարանին․ Սամարայի նավթավերամշակման գործարանում էլ ԱԹՍ-ի հարձակումից հրդեհ է առաջացրել
10.06.2026 | 12:17
Մարտունու «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի պետությանը
10.06.2026 | 12:11
Վահագն Հովակիմյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
10.06.2026 | 12:10
ԵՄ-ն Հայաստանում նոր առաքելության ղեկավար է նշանակել // ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին․ ԼՈՒՐԵՐ
10.06.2026 | 12:02
Հունգարիա – Ղազախստան խաղի ժամանակ կախովի տեսախցիկն ընկել է խաղադաշտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 11:53
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում, Քուվեյթում և Հորդանանում ամերիկյան բազաներին
10.06.2026 | 11:45
Երազում են ՔՊ-ից պատգամավոր վերցնել. Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 11:44
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
10.06.2026 | 11:34
«Բենֆիկան» հայտնել է՝ որքան գումար է «Ռեալը» վճարել Մոուրինյուի տեղափոխության համար
10.06.2026 | 11:25
Զախարովան կրկին հայտարարել է, թե ՀՀ-ում ընտրությունները, իբր, «ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ ճնշումներով ու Արևմուտքի միջամտությամբ»
10.06.2026 | 11:17
805 անձի ՀՀ քաղաքացիության տրամադրումը մերժվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 11:01
Ալխաս Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու հետ կապված գործընթացը չի ավարտվել, և ես այս պահին զերծ կմնամ այդ հարցի մասին խոսելուց, գուցե դրան կանդրադառնամ հաջորդող օրերին: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու որոշմանը և հայտարարությանը, թե այդ քայլին դիմում է ԿԳՄՍ նախարարի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով:

«Անցած ամիսներին մենք Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք զրո քննարկում: Արսեն Ջուլֆալակյանը կարող էր այդ հարցերը բարձրացնել, և մենք, հնարավոր է, կոնկրետ քննադատության մի մասն ընդունեինք և շտկումներ անեինք, մի մասի հետ կապված էլ բացատրեինք, որ իր ընկալումներում և դիրքորոշումներում առկա փաստերը չեն համապատասխանում իրականությանը: Մենք նման քննարկում չենք ունեցել, այդ հարցերը չեն բարձրացվել ինձ հետ քննարկումներում»,- նշեց նախարարը:

Արայիկ Հարությունյանը հավաստիացրեց, որ խմբակցությունում հանդիպում է ունեցել մոտավորապես 1 կամ 1․5 ամիս առաջ, և այդ հարցերը չեն բարձրացվել:

«Ես հիմա այդ ընդհանրական հայտարարությանը չեմ ցանկանա անդրադառնալ: Եթե լիներ նման քննարկում, լիներ կոնկրետացում, անպայման այդ հարցադրումներին կլինեին պատասխաններ: Նույն խմբակցության հետ քննարկման ժամանակ եղել են հարցադրումներ, որոնք եղել են օբյեկտիվ, ընկալելի, և դրանք անպայման արտացոլվել են մեր գործունեության մեջ: Այդ առումով քննարկում չի եղել, և ես ընդհանրական դիրքորոշումներին չեմ պատասխանի»,- ասաց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: