«Փորձում եք խեղդել մեր բոլոր ակցիաները». «Ես ոչ մեկին չեմ պատրաստվում խեղդել»․ Սամսոնյանի ու Միրզոյանի երկխոսությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.06.2026 | 11:01
Ալխաս Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 11:01
44-ամյա Սերենա Ուիլյամսը վերադարձը նշել է հաղթանակով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 10:52
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան Apache ուղղաթիռի խոցման
10.06.2026 | 10:44
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
10.06.2026 | 10:30
Արգենտինայի հավաքականը հաղթել է խոշոր հաշվով, Մեսին վերադարձը նշել է գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 10:20
ԵՄ-ն Հայաստանում նորաստեղծ առաքելության ղեկավար է նշանակել
10.06.2026 | 10:00
2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 10-ի դրությամբ
10.06.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր որոշել էր ԱԺ նիստերի դահլիճ պաստառ բերել, սակայն թույլ չեն տվել: Նիստը սկսվելուն պես պատգամավորը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ չեն թույլատրել իր պաստառը խորհրդարանի դահլիճ բերել

«Որպես Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր՝ Դուք հնարավորություն եք ունեցել այս դահլիճ բերել հրավառ նյութեր և իրականացնել ակցիա: Հիմա խնդրում եմ բացատրել, թե ինչո՞վ ես կարող եմ խանգարել, եթե իմ անմեղ պաստառը, որը ո՛չ հրավառ նյութ է, ո՛չ ծակող գործիք, ո՛չ որևէ մեկին կարող է վնաս պատճառել, չի կարող մտնել այս Ազգային ժողովի դահլիճ, և ես կարողանամ այն ինձ մոտ փակցնել: Խնդրում եմ, որպես ԱԺ նախագահ՝ հրահանգել Ձեր աշխատակազմին, որ ես կարողանամ պաստառը մտցնել ներս, հակառակ դեպքում ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ այստեղ փորձում եք բոլոր ձևերով խեղդել մեր բոլոր ակցիաները»,- նշեց պատգամավորը:

«Հարգելի՛ տիկին Սամսոնյան, ես ոչ մեկին չեմ պատրաստվում խեղդել, Աստծո սիրուն: Ինչ ակցիա ուզում եք՝ արեք, ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը: Կհասկանանք՝ ինչի մասին է խոսքը: Ինչ վերաբերում է ֆայերները ներս բերելու դեպքին, անկեղծ ասած՝ մենք հեղափոխություն էինք անում, այդպես ստացվեց»,- արձագանքեց Միրզոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: