Սա ժողովրդավարության թաղումն էր՝ ապտակ սեփական ժողովրդին․ խայտառակություն էր ՍԴ նոր անդամների ընտրությունը․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 13:17
Էրդողանը ռուս-ուկրաինական պատերազմը սառեցնելու ծրագիր է պատրաստել․ Bloomberg
18.11.2024 | 13:05
Փաշինյանը եթե ասի` մանդատս վայր կդնեմ. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:56
Ռուստամ Բադասյանը հրաժարական է տվել․ պաշտոնական
18.11.2024 | 12:50
ՌԴ-ն հարվածել է ուկրաինական Սումիին․ տասնյակ զոհեր և վիրավորներ կան
18.11.2024 | 12:37
Հեռանում եմ հանգիստ և խաղաղ․ Գնել Սանոսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել
18.11.2024 | 12:34
Անդրեասյանը հետևություն է արել վարչապետի ելույթից. ՔՊ-ականների արձագանքը` ԲԴԽ նախագահի հրաժարականին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:27
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.11.2024 | 12:27
Գիշերը գայթակղիչ է, բայց ամեն ինչ ցերեկն է որոշվել. Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:23
Արդյո՞ք Պապիկյանը ևս հրաժարական կտա․ խոսնակի մեկնաբանությունը
18.11.2024 | 12:14
Վարչապետի դժգոհության հետ են կապված պաշտոնանկությունները. ՔՊ-ում վարույթ կա. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:08
«Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
18.11.2024 | 12:07
Վրացի ընդդիմադիրներն ամբողջ գիշեր անցկացրել են Թբիլիսիի կենտրոնում
18.11.2024 | 12:05
Պաշտոնանկությունների շքերթ կառավարությունում և ուժային կառույցներում, Փաշինյանը Վատիկան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
18.11.2024 | 11:56
Քյարամյանը հրաժարականի ուղերձ է հղել
18.11.2024 | 11:55
Նոր քրեական գործերը և բանտարկությունները չեմ բացառում. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար, իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ

-Տիկի՛ն Կարապետյանց, այսօր՝ ժողովրդավարության համաշխարհային օրը, ՀՀ Սահմանադրական դատարանն ունեցավ ընտրված նոր դատավորներ՝ բացառապես «Իմ քայլը» խմբակցության քվեներով ՍԴ-ում աշխատանքի կանցնեն Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթիրյանը և Արթուր Վաղարշյանը, սա՝ չնայած քաղհասարակությունից, ընդդիմությունից եկած կոշտ քննադատությունների:  Դուք ևս դեմ էիք այս մարդկանց ընտրությանը: Դե յուրե նրանք արդեն ընտրված դատավորներ են։ Դուք ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցածը՝ արդյոք սա ժողովրդավարության հաղթանա՞կն էր ժողովրդավարության օրով, թե՞ իրադարձությունը այլ գնահատական ունի։

-Ցավոք սրտի, սա ժողովրդավարության «յոթն ու քառասունքն» էր, թաղման արարողության նման մի բան կարող եմ գնահատել, որովհետև այն, ինչով և ումով որ փոխարինվեց Սահմանադրական դատարանի նախորդ անդամները, սա բացարձակ անընդունելի տարբերակ է։ Սրա մասին խոսում է ողջ քաղհասարակությունը, և այս տեսակետը ո՛չ միայն արհամարհվեց, այլ նաև ես ընտրություններից հետո լսում էի որոշ իմքայլական պատգամավորների մեկնաբանությունները, և ես հասկացա, որ, հազար ներողություն այս բառապաշարիս համար, իմքայլականները ուղղակի թքած ունեն ժողովրդավարության ու համատեղ, ներառական կառավարման վրա, և սա ուղղակի վերջն էր։ Սա այն էր, ինչին որևէ մեկս պատրաստ չէինք հոգեբանորեն։ Շատերս վստահ էինք, որ հեղափոխությունից հետո լինելու են խնդիրներ, մենք գիտեինք, որ առանձին կերպարների դավաճանություն ու սաբոտաժ կլինի, բայց ինչ որ տեղի ունեցավ՝ 86 կողմ ձայնով իմքայլականները ընտրեցին մարդկանց, որոնց տեղը պիտի լիներ նստած, բայց ոչ՝ Սահմանադրական դատարանի դատավորի աթոռին, սա ուղղակի խայտառակություն է։

-Սահմանադրական դատարանի նախորդ կազմը համարվում էր նախկինների բաստիոն։ Հայտնի են Սահմանադրական դատարանի նոր անդամները, Ձեր գնահատմամբ՝ ինչպիսին է դառնում ՍԴ-ն, արդյոք նոր կազմն էլ դառնո՞ւմ է նոր իշխանությանը լոյալ կառույց, թե՞ Դուք հույս ունեք, որ այն կարող է արդար լինել, սահմանադրական իրավունք զարգացնել, որոշումներ ընդունել։

-Անմեղության կանխավարկածը հաշվի առնենք, բայց հաշվի առնելով առանձին կերպարների ճանապարհը անցած, ես զրո վստահություն ունեմ, որ այս մարդիկ, այս դատավորները կարող են լինել անաչառ։ Նրանց նախկին ճանապարհը հաշվի առնելով, կարող եմ ասել՝ իրենց վրա կլինեն նաև կոմպրոմատներ, որոնցով պիտի ենթարկվեն մանիպուլյացիաների, գուցե ո՛չ այս իշխանությունների կողմից, բայց հաստատ հնարավորություն է լինելու այս մարդկանց ինչ-ինչ հարցերի շուրջ ճնշել ու պարտադրել իրականացնել որոշումներ։ Միայն Խունդկարյանի՝ ՄԻԵԴ-ում պարտված գործերի քանակը հուշում է, որ սա այն է, ինչ տեսանելի է բոլորիս համար, մնացածն էլ, կարծես թե, ընդդիմադիր կամ քաղաքացիական բարձր գիտակցությամբ չեն առանձնացել նախորդ հանցավոր ռեժիմի ժամանակ, և հույս ունենալ, թե նրանք կլինեն իրենց տեսակետի համար պայքարող անձինք, զրո արժեք ունի։

Շատ ավելի ցավալի է, որ իշխանության առանձին ներկայացուցիչներ ջանասիրաբար պաշտպանում են այս մարդկանց, ու ներկայացնելով, թե սա հաշտության ու համերաշխության դրսևորւմ էր։ Սա խայտառակություն է, որը չունի բացատրություն, սա ապտակ էր ժողովրդավարությանը, սա ապտակ էր քաղհասարակությանը, սա ապտակ էր սեփական ժողովրդին, որովհետև այսպես վարվել հեղափոխությունից հետո, երբ մենք լսում էինք, թե ինչ բովանդակության ճառեր էին ասում ՍԴ-ի նախորդ կազմի վերաբերյալ, այս ընտրությունը խայտառակություն էր։ Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ են լռում «Իմ քայլի» կազմում գտնվող պարկեշտ ու գիտակ մարդիկ, ես կասկածներ ունեմ, որ իրենց վրա ճնշում կա որոշակի յուրայինների կողմից։

-Պետաիրավական հանձնաժողովի իմքայլական պատգամավոր Սուրեն Գրիգորյանն օրինակ՝ իր կողմ ձայնը Երվանդ Խունդկարյանին բացատրել է այսպես «Ձեր ընտրությունը ոչ բռնի, թավշյա, ժողովրդավարական, սիրո, և այս բառը հատուկ եմ շեշտում, համերաշխության հեղափոխության կապիտալիզացիա է»: Փաստորեն համերաշխություն է կայացել, ինչո՞ւ եք դժգոհ:

-Համերաշխություն չի նշանակում անպատիժ թողնել հանցավոր ռեժիմի տարիներին հանցագործություններ կատարած անձանց, նրանց գործողություններին, անգործություններին անհաղորդ լինել։ Սա նշանակում է, որ ներումներ ու համերաշխություն կնքվեց բացառապես հանցավոր ռեժիմի կարկառուն դեմքերի հետ։ Եթե այսպես է պատկերացնում համերաշխությունը․․․ համերաշխության համար կա առաջին՝ թիվ մեկ քայլը, դա կոչվում է մեղայական, մեղքի ընդունում, սեփական սխալի ընդունում։ Որտե՞ղ դուք տեսաք Խունդկարյանի կողմից սեփական սխալների ընդունում։ Մենք հիշում ենք ՄԻՊ 2013 թվականի զեկույցը, երբ վերջինս հեռացավ, և բոլորս գիտեինք՝ դատարաններում ինչ վիճակ է տիրել։

Մարդիկ, որոնք չանցան վեթինգ ու նշանակվեցին պաշտոնների, այսօր նշանակվեցին պաշտոնների։ Շատ մեծ ցավով եմ նշում, որ ինձ համար այս ընտրությունը դարձավ իշխանության փոխանցման ստարտը հանցավոր ռեժիմին։ Ես չէի ուզում հավատալ, որ իշխանության եկած մարդիկ կգնան սրան, բայց այսօրվա իրենց 86 կամ 87 ձայները հուշում են, որ տեղի է ունենում իշխանության փոխանցում հանցավոր ռեժիմին։ Մի մասի պաշտոնավարումը պահպանվեց, մի մասին նշանակեցին պաշտոնների, և հիմա պառլամենտը ընտրեց մարդկանց, որոնք պիտի չլինեին ՍԴ-ում։ Սա, ցավոք սրտի, հուշում է դա՝ իշխանության փոխանցում հանցավոր ռեժիմին։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Ռոբերտ Անանյան