Ո՞ւր եք, օրիորդաց գիմնազիայի բարեպաշտ ոգով կանայք և տղամարդիկ, բա ինչո՞ւ եք լռում․ Նաիրա Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.04.2026 | 20:30
TikTok-յան քաղաքական պատերազմներ․ ինչպես են ԱԲ-ով կեղծում իրականությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.04.2026 | 20:21
Երևանում փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ․ Երևանի քաղաքապետարան
18.04.2026 | 20:10
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ԱՄԷ նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդականի հետ
18.04.2026 | 19:59
Արման Խաչատրյանը մասնակցել է Անտոնի քաղաքում Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոցի բացման պաշտոնական արարողությանը
18.04.2026 | 19:36
Այսօր ամենատարածված գողության ձևը ոսկեղենինն է, հալեցնում, վայրկյանների ընթացքում վաճառում են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2026 | 19:00
Մարդիկ սիրում են խորհրդարանի շիշշպրտոցին ու ծեծկռտուքը, արվեստը չի կարող դա փոխել. Գայ Ղազանչյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.04.2026 | 18:42
Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով
18.04.2026 | 18:31
Նախագահը Հարավային Կորեայում ՀՀ դեսպան է նշանակել
18.04.2026 | 18:25
Կարեն Մկրտչյանը՝ պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղար
18.04.2026 | 18:11
Ալեն Սիմոնյանը Թուրքիայի Հայոց Պատրիարքության տարածքում հանդիպել է Ստամբուլում գործող հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ
18.04.2026 | 17:52
Դատախազությունը Մխիթար Զաքարյանից հօգուտ պետության 12 անշարժ գույք և շուրջ 960 միլիոն դրամ է պահանջում բռնագանձել
18.04.2026 | 17:33
ՃՏՊ Դիլիջանի թունելում
18.04.2026 | 17:19
Կոչ եմ անում Հայաստանի բոլոր բնակիչներին, ոչ միայն արցախցիներին, քվեարկել իմ օգտին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.04.2026 | 17:07
Երևանում և Արարատի մարզում հեղուկացված ածխաջրածնային գազալցակայանների գործունեություն է դադարեցվել
18.04.2026 | 16:43
ԱՄՀ-ն և Հայաստանը համաձայնության են եկել «Պահուստային ծրագրի» առաջին ստուգման արդյունքների վերաբերյալ
Բոլորը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին անդրադարձավ երեկ ուսումնական տարվա մեկնարկին համացանցում տարածված մի լուսանկարի։ Նա ԱԺ ամբիոնից ցուցադրեց նկարը, որում երեխաները բարձրացրել էին ձեռքերը և սպասում էին ջերմաչափման։

«Ինչո՞ւ եք ձեզ կոտորում՝ նախարարության հանձնարարականը նման կերպ կատարելու համար: Ստրկամտություն է: Ծնողներ, ինչո՞ւ եք թույլ տալիս, որ այսպես կանգնեցնեն ձեր երեխաներին, երբ հնարավոր էր առանց ավելորդ ջղաձգումների երեխայի դաստակից չափել ջերմությունը: Երեխայի հիշողության մեջ առաջին դասարանից այդ տեսարանն է մնալու: Բա ո՞ւր մնաց երեխայի իրավունքը, ինչո՞ւ չեք խոսում այդ մասին»,- ասաց Զոհրաբյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ ժամանակին կանանց, նաև՝ իր վերաբերյալ հումոր էր տեղադրել իր էջում և «օրիորդաց գիմնազիայի բարեպաշտի ոգով» դաստիարակված կանայք ու տղամարդիկ հարձակվել էին իր վրա․ «Բա ուր էիք, էդ օրիորդաց գիմնազիայի ոգով բարեպաշտ կանայք և տղամարդիկ, բա ինչո՞ւ ձայն չեք հանում, ինչո՞ւ եք լռում, չե՞ք տեսնում, որ երեխայի հիշողության մեջ սա է մնալու»։

Մանրամասները՝ տեսանյութում։