Որո՞նք են Երվանդ Խունդկարյանի արժանիքները մյուս թեկնածուի նկատմամբ. Բաբաջանյանը՝ Թադևոսյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
Բոլորը

Այսօր Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի առաջին նիստում պատգամավորները քննարկում են Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածությունները, որոնց ավելի վաղ առաջադրել էին Կառավարությունը, Հանրապետության նախագահը և Բարձրագույն դատական խորհուրդը։

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը, որին ներկայացրեց Վճռաբեկ դատարանի Քրեական գործերով պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը:

«Որո՞նք են Երվանդ Խունդկարյանի արժանիքները մյուս թեկնածուի նկատմամբ, արդյո՞ք համարում եք, որ նրա կողմից կամ նրա մասնակցությամբ կայացված որոշումները եղել են ճիշտ՝ Թեղուտի, Ա1+-ի, Գլխավոր պողոտայի և բազմաթիվ այլ գործերով»,- դիմելով Լիլիթ Թադևոսյանին՝ հետաքրքրվեց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Պատգամավորը նաև հավելեց, որ մամուլում եղել են հրապարակումներ, որ թեկնածուի ընտրությունն անցել է խախտումներով:

Լիլիթ Թադևոսյանը պատասխանեց, որ կարծիք հայտնելու առումով կաշկանդված է, քանի որ դատավորների վարքագծի կանոնները թույլ չեն տալիս դիրքորոշում հայտնել որևէ դատավորի մասնագիտական որակների, որևէ գործի կամ դատական ակտի վերաբերյալ:

Մանրամասները՝ տեսանյութում: