Կառավարությունը տարին փակում է ունեցած-չունեցածի վաճառքով

Լուրեր

07.08.2026 | 19:41
Ինչ է նշանակում եկեղեցին կապ ունի ՖՍԲ-ի հետ, ինչո՞ւ, օրինակ, ոչ ՑՌՈւ-ի կամ MI6-ի. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:30
Երգն ու պարը որպես ներառման լեզու. Օձունում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:14
Անհիմն է. Գարեգին Բ-ն` իր դատավարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
07.08.2026 | 18:19
Լուկա Դոնչիչի նախկին կինը 50 միլիոն դոլար է պահանջում աստղային բասկետբոլիստից
07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Կառավարությունը վաճառքի է հանել պետգույքի հերթական խմբաքանակը՝ 4 միավոր գույք:

Դրանցից մեկը «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկան» է, որը գնահատվել է 361 հազար դրամ: Հաջորդ գույքը «Երառսպասարկում» ՓԲԸ-ն է, որի աճուրդի մեկնարկային գինը 17.5 մլն դրամ է: «Երառսպասարկում» ՓԲԸ-ն հանդիսացել է պարենային և ոչ պարենային ապրանքների մեծածախ, մանրածախ առևտրի, հանրային սննդի ծառայությունների կազմակերպման գլխամասային ձեռնարկություն՝ 10 հազար «փոքր օբյեկտերով», որոնք վաղուց մասնավորեցվել են: Վերոնշյալ երկու գույքն էլ ներառված են պետգույքի մասնավորեցման 2017-20թթ. ցանկում:

Հաջորդը «Նորք հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ի մի մասն է: Այն 868 329 840 դրամով վաճառվում է «Հին Նորք» բիզնես կենտրոն» ՓԲԸ-ին՝ բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն կառուցելու համար:

Վաճառքի հանված վերջին պետգույքը դարձյալ բարձր արժեք ունի՝ 300 մլն դրամ: Խոսքը Երևանի Մելիքյան փողոցում գտնվող 6319 քառ. մետր մակերեսով շենք շինությունների և հսկայական հողամասի մասին է, որոնց արժեքը գնահատված է 386 մլն դրամ և չի հիմնավորվում գնահատված արժեքից 86 մլնով էժան վաճառքը: Օտարվում է «Դամալա Գրուպ» ՍՊԸ-ին:

2018 թվականի պետական բյուջեն ավելացել է 15 մլրդ դրամով: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը դեկտեմբերի 6-ին խորհրդարանում հայտարարեց, թե ավելացված ծախսերը փակելու են պետական գույքի մասնավորեցմամբ:

Այսինքն, կառավարությունը վաճառում է պետական ունեցվածքը՝ ևս մեկ տարի պետբյուջեն կատարելու համար: Ու հարց է, թե ինչ կլինի հետո, չէ՞ որ պետական գույքն անսահմանափակ չէ: