Հունաստանը ՆԱՏՕ-ին իրազեկել Է Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողությունների մասին

Լուրեր

27.11.2026 | 23:12
Աշտարակում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
Բոլորը

Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ պետություններին մանրամասն իրազեկել Է Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողությունների մասին: Ինչպես տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը, սեպտեմբերի 10-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պեցասը. «Հունաստանի նախաձեռնությամբ Հյուսիսատլանտյան խորհրդում, որը ՆԱՏՕ-ի բարձրագույն քաղաքական մարմինն Է, քննարկվել են Թուրքիայի սադրանքները»:

«Այդպիսով, հունական կողմին հնարավորություն Է ընձեռվել ՆԱՏՕ-ի անդամ պետություններին մանրամասն իրազեկելու Թուրքիայի՝ (Հյուսիսատլանտյան) դաշինքի անդամի ապօրինի և սադրիչ գործողությունների մասին, ի վնաս ոչ միայն Հունաստանի, այլև հենց դաշինքի թե՛ անվտանգության և թե՛ համախմբվածության: Հանգամանորեն ներկայացվել են Թուրքիայի սադիրչ գործողությունները Եգեյան ծովում և Արեւելյան Միջերկրականում»,- ասել Է կաբինետի ներկայացուցիչը:

«Հավաստվեց նաև մեր հայտարարված դիրքոշումը լավածության ապաԷսկալացիայի շուրջը: Այսինքն՝ ապաԷսկալացիայի անհրաժեշտ պայման Է (թուրքական) Oruc Reis-ի (հետազոտական նավի) եւ այն ուղեկցող ռազմանավերի դուրսբերումը Հունաստանի մայրցամաքային ափամերձ ծանծաղուտից»,- ասել Է Պեցասը:

ՆԱՏՕ-ն փորձում Է հավասարահեռ դիրքորոշում բռնել իր անդամներ Հունաստանի և Թուքիայի նկատմամբ՝ նրանց ապաԷսկալացիայի և երկխոսության կոչ անելով: Դաշինքը կարծում Է, որ երկուստեք պետք Է իրենց ռազմանավերը հեռացնեն «վիճելի գոտուց». Հունաստանը դա ընկալում Է որպես Թուրքիայի դիրքորոշման միանշանակ պաշտպանություն, որն, Աթենքի խոսքով՝ նավերն անօրինականորեն ուղարկել Է Հունաստանի ծովային ափամերձ ծանծաղուտի շրջան:

Ըստ որում Անկարան ասում Է, որ համաձայն Է երկխոսության «առանց նախնական պայմանների», Հունասանը դրանց թվին Է դասում բոլոր թուրքական նավերի նախնական անհապաղ դուրսբերումն իր ափամերձ ծածաղուտից: