Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պատրաստվում «հանձնել իշխանությունը»

Լուրեր

19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
Բոլորը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պատրաստվում «հանձնել իշխանությունը» և թույլ չի տա, որ այն «ցեխի մեջ թավալվի»։ ԲԵԼՏԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է երկրի նոր գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդին գերատեսչության աշխատակիցներին ներկայացնելիս։

«Ուզում եմ ձեզ տղամարդավարի ասել․․․ Ինձ հաճախ են նախատում, որ «նա իշխանությունը չի տա»։ Ճիշտ են նախատում։ Ժողովուրդն ինձ դրա համար չի ընտրել․․․ Իշխանությունը նրա համար չի տրվում, որ այն վերցնես, նետես ու հանձնես։ 90-ականների կեսերին այն ցեխի մեջ թավալվում էր, ոտքերն էին սրբում նրա վրա։ Ձեզանից շատերը հիշում են այդ շրջանը։ Եվ ես չեմ ուզում, որ Բելառուսը վերադառնա այդ ժամանակներին։ Այդ պատճառով ոչ ոք չի համարձակվի իշխանությունը ցեխը շպրտել, ինչպես իրենք են պահանջում»,- ասել է Լուկաշենկոն։

Նախագահը նաև նշել է, որ դատախազության մարմիններն անբավարար արդյունավետությամբ են գործում մի ժամանակաշրջանի համար, որն ապրում է երկիրը, և պահանջել ավելի ակտիվ աշխատել։ Նա հավելել է, որ Բելառուսում իրադրությունը պետք է նորից անվտանգ դառնա արդեն այս տարի։

«Երկիրը պետք է արդեն այս տարի վերադառնա այնպիսի անվտանգ ժամանակաշրջանի, որն ունեինք բոլորովին վերջերս և որը բնորոշ է մեր երկրին։ Դա պարզապես Բելառուսի իմիջն է»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։