Ցավում եմ Ջուլֆալակյանի որոշման համար, խմբակցությունը հարցը պետք է քննարկի. Արթուր Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 15:10
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվեց // Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 15:05
Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրադարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 14:28
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում
03.08.2026 | 14:21
«Եկեք ընդունենք օրենք, որով թույլ չենք տա ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել ՀՀ-ում և գնել գույք». Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:13
Ղրիմի ռուսական իշխանությունները հայտնել են ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 զոհի մասին
03.08.2026 | 14:06
Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի մենամարտը կլինի UFC 331-ի գլխավոր իրադարձությունը
03.08.2026 | 14:01
Արցախում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել
03.08.2026 | 13:56
Մարոկկոյում նշել են իսպանական Սեուտա միգրանտների զանգվածային ներխուժման պատճառը
03.08.2026 | 13:49
Ռուբինյանի ընտրության ժամանակ իրավիճակը լարվեց. Մեսրոպ Մանուկյանը խախտումների մասին է խոսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:43
Եթե ինձ ասեք՝ երրորդ մասեցի ԱԺ նախագահ, բացարձակ չեմ վիրավորվի․ Ռուբինյանը՝ «կալուգացի» բառի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Տեղյակ չեմ եղել պարոն Ջուլֆալակյանի այդ մտադրության մասին և ափսոսում եմ, որ նման որոշում է կայացրել»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նույն խմբակցությանից Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատից հրաժարվելու որոշմանը:

Նա նաև հավելեց, որ այդ հարցը խմբակցությունում կքննարկվի՝ լսելով կոնֆլիկտի երկու կողմերին:

Հիշեցնենք, որ երեկ հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով պատգամավորական մանդատը վայր դնելու որոշման մասին և նշել, որ իր այդ քայլի պատճառը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնություններեն են՝ նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների կառավարման մոտեցումների վերաբերյալ:

Արթուր Հովհաննսիայնը նշեց, որ Արսեն Ջուլֆալակյանը կանդրադառնա իր ֆեյսբուքյան գրառմանը և պարզաբանումներ կտա լրատվամիջոցներին, քանի որ, ամենայն հավանականությամբ, այլ մանրամասներ կունենա հայտնելու:

Անդրադառնալով կրթության ոլորտի վերաբերյալ քննադատություններին ու դժգոհություններին՝ պատգամավորը նշեց. «Կրթության ոլորտի վերաբերյալ խնդիրների մասին խոսակցությունների մեծ մասը հնչում է ոչ «առողջ» կողմերից: Բայց տարբեր ոլորտների հետ կապված քննադատությունները բնական են, որովհետև այլևս չենք ապրում այնպիսի երկրում, որտեղ խորհրդարանը հարյուր տոկոսով պետք է կիսի Կառավարության մոտեցումները։ ԱԺ-ի և Կառավարության միջև դեբատները պետք է տեղի ունենան, որպեսզի ունենանք ավելի արդյունավետ կառավարում և լավ որոշումներ»:

Մանրամասները՝ տեսանյութում: