Հունաստանում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել միգրանտների դեմ

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Հունական Լեսբոս կղզում նախօրեին երեկոյան անկարգություններ են տեղի ունեցել։ Հրդեհված «Մորիա» ճամբարից հազարավոր միգրանտներ փորձել են անցնել Միտիլինի քաղաք և նավահանգիստ, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։ Այս մասին գրույմ է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Open հեռուստաալիքը։

«Ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումը փորձում է հետ մղել հազարավոր միգրանտների, որոնք լքել են իրենց վրանները և փորձում են անցնել Միտիլինի քաղաք»,- հաղորդել է հեռուստաալիքի թղթակիցը։

Իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել, միգրանտներն այրել են ճանապարհամերձ խոտածածկը, հրդեհներ են սկսվել։ Ճանապարհին հազարավոր մարդիկ են հավաքվել, այդ թվում՝ բազմաթիվ կանայք ու երեխաներ։

Հունաստանի միգրացիայի և ապաստանի հարցերով նախարար Նոտիս Միտարակիսը հայտնել է, որ այսօր կղզի ուղևորատար շոգենավ, ինչպես նաև ՌԾՈՒ-ի երկու դեսանտանային նավ կժամանի, որոնցում շուրջ 2 հազար միգրանտի կտեղավորեն։ Երեք չարթերային չվերթով էլ Հունաստանի մայրցամաքային հատված կփոխադրեն 408 երեխայի, մնացյալ միգրանտների համար վրաններ կհասցնեն կղզի։

Նշենք, որ «Մորիա»-ն փախստականների խոշորագույն ճամբարն է Եվրոպայում։ Տարիներ ի վեր այն գերբեռնված է։ Հունաստանի իշխանությունների տվյալներով՝ վերջին շրջանում այնտեղ 12.600 մարդ էր ապրում, չնայած ճամբարը նախատեսված է 2.800 մարդու համար։

Սեպտեմբերի 9-ի գիշերն այստեղ միանգամից մի քանի հատվածում հրդեհ է բռնկվել։ Դրան նախորդել են անկարգությունները միգրանտների շրջանում՝ կապված այն բանի հետ, որ անցյալ շաբաթ, կորոնավիրուսի վարակի առաջին դեպքի հայտնաբերումից հետո, ճամբարում կարանտին է սահմանվել։ Հունական ANA գործակալության փոխանցմամբ՝ ճամբարի բնակիչները բողոքել են մեկուսացման դեմ։ Վերջին տվյալներով՝ այնտեղ կորոնավիրուսի 35 դեպք է արձանագրվել։ Հրշեջների արհմիության ղեկավարն առավոտյան հաղորդել է, որ «Մորիա»-ն 99%-ով այրվել է։

Հրդեհից հետո Լեսբոս կղզում արտակարգ իրավիճակ է սահմանվել։ Այն կգործի չորս ամիս։