Ներկայացվել է Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների նույնականացման և համարակալման համակարգի ներդրման ծրագիրը

Լուրեր

03.06.2026 | 15:35
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չհայտարարված այցով Կիևում է
03.06.2026 | 15:28
Էմանուել Մակրոնը հյուրընկալվել է Ֆրանսիայի հավաքականին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 15:19
Ռոբոտ-շունը քողարկված հարձակման համար է, ավտոմատ է խոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 15:17
ԵՄ-ն կարող է արտոնություններ տրամադրել ՀՀ-ին // Արծրուն Մարգարյանի սպանության գործը վերաբացվել է․ ԼՈՒՐԵՐ
03.06.2026 | 15:03
Համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները․ ՆԳՆ
03.06.2026 | 14:58
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
03.06.2026 | 14:50
Ամեն երեխուն 15 փող տվի, պլյուս դասատուներին մի-մի հատ վարդ․ ՀԿԿ-ն նոր ձայնագրություն է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 14:38
Դատավոր Գիվի Հովհաննիսյանը «խախտե՞լ է կուսակրոնության ուխտը»․ Աննա Վարդապետյանը միջնորդել է նրան կարգապահական պատասխանատվության ենթարկել
03.06.2026 | 14:26
«Մենք ոչ թե եվրոհակաՔրիստոս ենք, այլ եվրոմոնարխիստ ու եվրոկոմունիստ»․ Դանիել Իոաննիսյանը՝ ՌԴ ԱՀԾ հայտարարությանն ի պատասխան
03.06.2026 | 14:14
«Ռեալը» ներկայացրել է նոր համազգեստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐ
03.06.2026 | 14:03
«Զվարթնոց»-ում վառվել են տաճարի նոր լույսերը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
03.06.2026 | 13:54
Աբովյան համայնքին կվերադարձվի Կարապետ Գուլոյանի ապօրինի օտարած հողամասը․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
03.06.2026 | 13:43
Ծանոթանում ենք արտադրանքներին, հասկանանք՝ ինչը կարող է կիրառելի լինել․ ՆԳՆ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 13:36
Վոլոդինը հայտարարել է, թե «Հայաստանը ԵՄ-ում կկորցնի իր ինքնությունը, ինչպես արդեն կորցրել է կոնյակը»
03.06.2026 | 13:28
ՌԴ-ն հայտարարել է, թե ԵՄ-ն Հայաստանից «դուրս է մղում Ռուս ուղղափառ եկեղեցուն»
Բոլորը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր ներկայացվել է  Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների նույնականացման և համարակալման համակարգի ներդրման ծրագրիրը, որին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության  պետ Իշխան Կարապետյանը,  Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության և Ավստրիայի զարգացման գործակալության (ԱԶԳ) գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի գյուղատնտեսության գծով գլխավոր մասնագետ Արուսյակ Ալավերդյանը,  ոլորտի այլ պատասխանատուներ և փորձագետներ:

 

Ծրագիրը մշակվել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության  կողմից «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի հետ  և միջազգային մի շարք կառույցների աջակցությամբ:

 

«Մեր նպատակն է ամփոփել, ընդհանուր տեսլական ունենալ,   հասկանալ մեր բաց տեղերը, քանի որ սա շատ կարևոր ծրագիր է, առանց որի հնարավոր չէ անասնաբուծություն զարգացնել: Ծրագրում ներառված է և’ անասնաբուժությունը, և՛ վերահսկողությունը, և՛ որակի բարձրացումը, ինչը թույլ կտա  ապահովել  ոլորտի առավել գրագետ և համակարգված զարգացումը Հայաստանում», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

 

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանն իր հերթին տեղեկացրել է, որ նախաձեռնել են անասնաբուժության ոլորտում համալիր փոփոխություններ, այդ թվում` անցում պարտադիր սպանդանոցային մորթի, համայնքային անասնաբույժների կարողությունների զարգացում, կենդանիների համարակալում, երկրի համաճարակային քարտեզի ձևավորում, ինչը կհանգեցնի նաև երկրի դիրքի բարելավմանը և արտաքին առևտրի խթանմանը:  

 

«Այս ողջ գործընթացում հենասյուներից մեկը կենդանիների համարակալումն է, որը նախատեսված է նաև ՀՀ կառավարության գործունեության ծրագրում», – հավելել է Իշխան Կարապետյանը:

 

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է գյուղատնտեսական կենդանիների առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման առավել արդյունավետ կազմակերպում, սննդամթերքի անվտանգության առավել արդյունավետ կառավարում, մաքրացեղ տոհմային կենդանիների բուծում, համայնքային անասնաբույժների կարողությունների զարգացում, արտահանման հնարավորությունների ընդլայնում:

 

Ծրագրով նախատեսվում է ստեղծել Կենդանիների նույնականացման և համարակալման պետական հիմնադրամ, որի կենտրոնական գրասենյակը կլինի Երևանում, իսկ մարզերում կունենա 42 մասնաճյուղ:

 

Կարևորվել է նաև ծրագրի վերաբերյալ համայնքներում իրազեկման աշխատանքների կազմակերպումը:   

 

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրի փաթեթը քննարկել  այլ դոնոր կազմակերպությունների և միջազգային կառույցների հետ ևս՝  այն սեղմ ժամկետում կյանքի կոչելու նպատակով: ՍԱՊԾ-ի պետ Իշխան Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում շահագրգիռ կազմակերպություններին տրամադրել առավել համապարփակ տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ:

 

Ծրագրի մշակման ընթացքում հայ մասնագետները խորհրդակցել են միջազգային փորձագետների հետ, ծանոթացել այլ երկրներում նմանատիպ ծրագրերի իրականացման ընթացքին: