«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում կառաջադրի Արկադի Խաչատրյանի թեկնածությունը

Լուրեր

19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
18.09.2026 | 23:00
Ադրբեջանը, Թուրքիան ու Ուզբեկստանը Ղարաբաղում, Նախիջևանում ու Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
18.09.2026 | 22:46
Մ-4 ճանապարհին կանխվել է քարաթափման վտանգը․ վտանգավոր ժայռաբեկորները հեռացվել են
Բոլորը

««Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի որոշման համաձայն՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում կառաջադրի խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանի թեկնածությունը։
Կից ներկայացնում եմ թեկնածուի կենսագրությունը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը:

Արկադի Սանասարի Խաչատրյան

Ծնվել է 1975թ. hունվարի 29-ին Վանաձոր քաղաքում:

1997թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում:
Նույն թվականին Մոսկվայում ընդունվել է Կառավարման պետական համալսարանի (ГУУ) Ֆինանսական մենեջմենթի ինստիտուտի ասպիրանտուրան, համատեղությամբ աշխատելով նախ՝ «Ադիքս» ֆինանսական ընկերությունում որպես ֆինանսական բրոքեր, այնուհետև «Օնիքս» ՓԲԸ-ում որպես ֆինանսական մենեջեր:
Հետագայում տեղափոխվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրա և, պաշտպանելով ատենախոսությունը, ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
Ավելի ուշ ավարտել է իրավագիտության ֆակուլտետը, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Քոթանյանի անվան տմտեսագիտության ինստիտուտի դոկտորանտուրան:
2009թ. սովորել է Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցում՝ «Բանակցությունների վարում» կրթական ծրագրով:

1998- 2015թթ. հանդիսացել է քաղաքացիական ծառայող, զբաղեցնելով տարբեր պաշտոններ:
Ծառայությունը սկսել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ապահովագրական տեսչությունում նախ՝ որպես առաջատար մասնագետ, այնուհետև բաժնի պետ, վարչության պետ, տեսչության պետի տեղակալ և ապահովագրական տեսչության-գլխավոր վարչության պետ:
Եղել է «Ապահովագրողների ասոցիացիա» իրավաբանական անձանց միության տնօրեն:
Այնուհետև մրցութային կարգով քաղաքացիական ծառայությունը շարունակել է ՀՀ նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում որպես պետի տեղակալ, այնուհետև որպես փորձագիտական-վերլուծական վարչության պետ:
2012թ.-առ այսօր՝ ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս է:
2018թ.-առ այսօր՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի (РАУ) քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնի դասախոս է:
2015-2019թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում որպես ԿԲ խորհրդի անդամ, ԿԲ նախագահի խորհրդական։
Հանդիսացել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը:
2011-2013թթ. եղել է ՀՀ և Եվրոպական Միության միջև ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների՝ տնտեսական, ֆինանսական, և ոլորտային համագործակցության հարցերի խմբի, ինչպես նաև խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու հարցերի խմբի անդամ:
2018թ. դեկտեմբերի 9-ին ընտրվել է ՀՀ ԱԺ 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ընտրական ցուցակով:

Տնտեսագիտության թեկնածու է:
Ունի ՀՀ քաղաքացիական ծառայության բարձրագույն՝ 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան (2012թ.):
Տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով (2013թ.):
Բազմաթիվ գիտական և այլ հոդվածների հեղինակ է:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ է, ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի և ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողով անդամ է:

Ամուսնացած է, ունի երեք զավակ: