Դատավորի թեկնածուները հոգեբանական թեստ կանցնեն, որը կպարզի՝ ունա՞կ են դատավոր աշխատել, թե՝ ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Դատավորի պաշտոնում նշանակվելու կարգը բարդացվում է։

Բարձրագույն դատական խորհուրդը հաստատել է դատավորի թեկնածուների հավակնորդների հոգեբանական թեստավորման չափանիշները և անցկացման նոր ձևը։ Այսուհետ դատավորների հոգեբանական պատրաստվածությունը կստուգվի ոչ թե «ոտքի վրա» տասը րոպեում, այլ ավելի խիստ և համապարփակ մեթոդով․ թեստավորման տևողությունը սահմանվելու է 6 ժամ։ Թեստերի արդյունքները հրապարակման ենթակա չեն լինի։ Հարցազրույցից հետո դրանք մեկ ամիս պահպանվում են դատական դեպարտամենտում, այնուհետև ոչնչացվում։ Այս փոփոխությունը, սակայն, արդեն իսկ գործող դատավորների վրա չի անդրադառնալու։

ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը կարծում է, որ այս կարգավորման ներդրումը կնպաստի դատական համակարգում դատավորների մասնագիտական որակի բարձրացմանը։ Թեստավորումն անց է կացվելու թեկնածուների հավակնորդների հարցազրույցից առաջ՝ հինգ օրվա ընթացքում։ Թեստավորման սենյակում կարող են գտնվել արդարադատության ոլորտում կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի մեկ ներկայացուցիչ, Փաստաբանների պալատի ներկայացուցիչ երկու փաստաբան և ՀԿ-ների ներկայացուցիչներ։

ԲԴԽ անդամները ակնկալում են, որ դատավորների հաջորդ ընտրությունը, որը կկայանա առաջիկա ամիսներին, կկատարվի արդեն այս նոր մեխանիզմով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան