ԱԱԾ-ն իմացել է, թե Ռոբերտ Քոչարյանն ինչ է արել Մարտի 1-ին, բայց չի օգնում քննությանը․ Սեդա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 17:40
Փոխզիջումային լուծումներ են պետք․ Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 17:29
ՄԻԵԴ-ն  ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել՝ արձանագրելով ընտանեկան բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանի՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտումը
13.12.2024 | 17:17
Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մրցակիցները Մունդիալի ընտրական փուլում
13.12.2024 | 17:10
ՄՊՀ-ում քննարկվել են ծխախոտի շուկայում մրցակցային և սպառողների շահերի պաշտպանությանն առնչվող հարցեր
13.12.2024 | 17:00
Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումն Տագանրոգի ռազմական օդանավակայանի վրա ATACMS-ով հարձակման պատասխանն էր. ՌԴ ՊՆ
13.12.2024 | 16:47
ՀՀ տարածքում «Starlink»-ի հայտերը բավարարվել են, թևակոխում ենք թեստավորման փուլ․ ԲՏԱ նախարար
13.12.2024 | 16:41
Հայ գրականությունը՝ չինարեն
13.12.2024 | 16:33
Զինված հարձակում թուրքական Բուրսայի դատարանի շենքում․ զոհեր և վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 16:24
Մակրոնը Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակել
13.12.2024 | 16:19
Հայաստանի վիշապաքարերը՝ համաշխարհային ժառանգություն. ներկայացվել է զեկույց
13.12.2024 | 16:07
Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ընդհանուր համաձայնության կա Սիրիայում կարգավորման շուրջ
13.12.2024 | 15:55
Դատախազը Սրբուհի Գալյանի փոխարեն տեղակալ է փնտրում․  հայտարարել է մրցույթ
13.12.2024 | 15:44
ԱՄՆ-ը հաջողությամբ փորձարկել է LRHW գերձայնային հրթիռը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 15:36
Նորմալ միսը տանում են վառում, ինչի՞ են վառում․ «ԳՈՒՄ»-ի շուկայի անասնաբույժ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 15:25
Վճռով՝ սնանկ, հայտարարագրով՝ հարուստ. դատախազների բարեվարքության չափանիշները
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ

– Տիկի՛ն Սաֆարյան, օրերս Դուք ոչ միայն հրաժարվեցիք Մարտի 1-ի գործով նիստերին մասնակցելուց, այլև սենսացիոն հայտարարություն արեցիք «Երկու տարի շարունակ ԱԱԾ-ից օպերատիվ տվյալների արտահոսք է եղել, և կան սպանություններ, որ չեն բացահայտվել հենց այդ պատճառով»։ Ի՞նչ արտահոսքի մասին եք ակնարկում։

– Բոլորս գիտենք, որ ԱԱԾ տնօրեն Վանեցյանի օրոք հանցագործություն կատարած շատ անձինք են հեռացել Հայաստանից, ինչը ոչ պատահական եմ համարում։ Որովհետև ԱԱԾ-ի հիմնական խնդիրն ազգային անվտանգության տեսանկյունից դրանց ապահովմանն ուղղված գործողություններն են։ Չեմ կարծում, որ այս կարգի մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում սկսելը նախաբան չի ունենում, և այդ նախաբանում մեծ դեր է ունեցել ԱԱԾ-ն։ ԱԱԾ-ի կողմից արտահոսքի հետ կապված ես գիտեմ բազմաթիվ տեղեկություններ, ես դրա իրազեկվածության հետ կապված մանրամասներ չեմ նշի։ Կան մարդիկ, որոնք տեղեկություն են տվել կամ ասել են, որ այսինչ մարդն առնչվում է սպանության դրվագներին, բայց որևէ գործնական քայլ չի արվել։ Կյանքը ցույց տվեց, քանի որ ԱԱԾ-ի ղեկավարը կախված է օլիգարխիկ համակարգի անդամներից շատերի հետ, և այդ օլիգարխիկ համակարգի անդամները մասնակից են եղել Մարտի 1-ի դեպքերին, հասկանում ես, թե այդ տեղեկատվության իրացման պրոցեսում ինչ է կատարվել, ասենք՝ զենքի տեղ ես ցույց տալիս, այդ զենքի տեղը փոխվում է, և այս գործընթացների պարագայում ունեցանք շատ տխուր պատկեր։

ՀՔԾ-ին ենք դիմում, թե ինչո՞ւ սպանությունների գործերով բացահայտում չի լինում, փորձում ենք մեր ուժերի ներածին չափով տեղեկություն տրամադրել, այդ տեղեկությունը ստուգելու հետ կապված մտավախություն կա, որ եթե այն տրամադրվի ԱԱԾ-ի որոշ մարդկանց․․․ ես առաջին դեմքին նկատի չունեմ, բայց գիտեմ, որ համակարգում, բացի առաջին դեմքից, շատերը չեն փոխվել, իրենց տեղում են, և ովքեր հիմնականում առնչվում են տեղեկատվության իրացման հետ, վստահելի չեն, կասկածահարույց են, կապեր ունեն այլ անձանց հետ, ինչը նշանակում է, որ անիմաստ է տեղեկություն տրամադրելը։

Ես վստահ եմ, եթե ՀՔԾ-ն ունենար իր օպերատիվ աշխատանքը կատարող աշխատակազմ, ապա դրանով կարող էր շատ ավելիին հասնել, մարդիկ կարող էին վստահել ու գնալ, դիմել։ Շատ հաճախ ինձ էլ են մարդիկ դիմում, փաստական տվյալներ ես էլ գիտեմ, ինչը չեմ ասի՝ չեմ ուզում այդ մարդկանց հարվածի տակ դնել, որոշակի գործընթացում օգնել հանցագործությունների՝ սպանությունների բացահայտմանը, բայց քանի որ այս վիճակն է, ես ՀՔԾ-ին չեմ դիմում այս խնդրով, և գիտեմ, որ իրենց մոտ այնպիսի խնդիր կա, որ դեռ չլուծված՝ նման խնդրով չեմ կարող դիմել և ասել, որ այս մարդը պատրաստ է փաստական տվյալներ տրամադրել։

– Ակամայից հիշում ենք ԱԱԾ-ից փաստաթղթերի անհետացման պատմությունը։ Ես հիշում եմ, որ իրավապաշտպան համայնքը պահանջում էր քրեական գործ հարուցել, կասկած էին հայտնում, որ Վանեցյանի ձեռքի գործն է, հակառակ դեպքում՝ քրեական գործ կհարուցվեր։ Վանեցյանը հեռանալուց առաջ ասաց, թե փաստաթղթերի մի մասը վերականգնվել է, դրանք վերաբերել են Մարտի 1-ին։ Ձեզ համար տարօրինակ չէ՞, որ քրգործ չհարուցվեց, և վերականգնվեցին ու այդպես էլ որևէ մեկը չպատժվեց։

– Անկեղծ ասած՝ սկսենք նրանից, թե այդ ինչ փաստաթղթեր էին և ինչպես վերականգնվեցին։ Արդյո՞ք նույն թղթերն են վերականգնվել, թե՞ էլի Ռոբերտ Քոչարյանի համար վերականգնվել են, այսպես ասած, փաստաթղթեր, որոնք իրականում 2008 թվականին այլ պատկեր են ունեցել։ Քանի դեռ քննություն չի եղել, իրենք իրենց ներսի կառույցում ինչ են արել՝ չենք կարող ասել։ 2008-2009 թվականներին ԱԱԾ-ն, որպես անվտանգություն ապահովող մարմին, մեզ համար գոյություն չի ունեցել։ Եթե ԱԱԾ-ն լիներ, երևի, կանխարգելիչ աշխատանքներ կտաներ, և այսքան կորուստներ չէինք ունենա։ Բացի այդ՝ ԱԱԾ-ն լուրջ թաթախված է եղել, բոլորը գիտեն, որ ԱԱԾ-ի որոշ պաշտոնատար անձինք Կառավարության շենքում են եղել, առնչվել են այս ամենին, տեսել են, որ սա օրինական գործընթաց չի, և պետության ղեկավարի ձեռնարկած հանցագործությանը բոլորը քիչ թե շատ մասնակից են։ Իրավական համակարգը դադարել է գոյություն ունենալ, և «տղայաբար» լուծել են իրենց հարցը։ Իսկ հիմա ձեռքերը սրբել ու հետ են քաշվել և ասում են՝ այն անձանց, որոնց մենք մասնակից ենք դարձրել, ապացուցեք, որ իրենց մենք ենք բերել։ Ես հակառակը կասեի՝ դուք ապացուցեք, որ դուք չեք բերել այդ մարդկանց։

Լեոյի փողոցում կասկածահարույց մարդիկ են եղել հատուկ համազգեստներով, տարբերակիչ համազգեստ են կրել, նրանք գործել են Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների կողքին և կրակել են, ամեն ինչ էլ արել են, այրել են և խումբը իր գործնական քայլերով համակարգի հետ գործել է փողոցում։ Այս առումով ես գտնում եմ, որ արարքը միայն սահմանադրական կարգի տապալում չի կարող որակվել, դրան զուգահեռ տեղի են ունեցել հանցավոր դրվագներ, որոնք պետք է ներառվեին մեղադրանքում։

2009 թվականին Փաստահավաք խումբը բազմաթիվ հարցումներ է կատարել Գորիկ Հակոբյանին և խնդրել, որպեսզի մեզ տրամադրի անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք վերաբերում են Մարտի 1-ին, բայց ինքը ոչինչ չի տրամադրել՝ պատճառաբանությամբ, որ այդ հարցերով դիմեք Ոստիկանություն։

– Բայց ԱԱԾ-ն ներգրավված չի՞ եղել այդ իրադարձություններին, ինչպե՞ս կարող էին տվյալներ չունենալ։

– ԱԱԾ-ն եթե ներգրավված լիներ, ապա ժամը 12-ին ոմն Անդրեսյան զենքը ձեռքին կանգնած չէր լինի Կառավարության շենքի առաջ։ Ինքը անհամազգեստ մարդ է, որի ինքնությունը պետք է պարզեր ԱԱԾ-ն։ Այսինքն՝ ԱԱԾ-ն ևս իմացել է, թե Ռոբերտ Քոչարյանն ինչ է անում, նույն համագործակցողների խումբն է։ Միքայել Հարությունյանը, Գորիկ Հակոբյանը, Հայկ Հարությունյանը այս խմբում տեղ ունեն, այնպես չի, որ ասենք՝ մի Միքայել Հարությունյանի բռնել ենք, որովհետև մի քիչ ավելի շատ է արել, այն մյուսներին էլ անտեսել ենք։ ԱԱԾ-ն ընդհանրապես չի օգնել Փաստահավաք խմբին, հիմա էլ չի օգնում քննությանը, որովհետև իր տակ դրված աթոռի ոտքերն ինքը չի կտրի։ Այդ մարդիկ շարունակում են աշխատել, և ես վստահ եմ, որ մարդիկ կան՝ առաջընթաց են ունեցել, և այդ առաջընթացի պարագայում նրանց պետք է ասվեր՝ պատմեք ճշմարտությանը։ Ես ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ եք մարդկանց առաջ տանում, ո՞ր հատկանիշի համար։ Քանի որ պետական մարմինները ձևավորվել են Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օժանդակությամբ, այս ուժը չի կարող ներուժ լինել և ծառայել ՀՔԾ-ի առաջ դրված խնդիրների լուծման հարցում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան