Ուզում եք աբորտը արգելել, գնում ենք քարե դա՞ր․ Գայանե Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է մի խումբ փաստաբանների կողմից ներկայացված «Չծնված երեխայի կյանքի իրավունքի մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը շրջանառության մեջ դնելու առաջարկությումը։

Նախագծով առաջարկվում է օրենքով ամրագրել չծնված երեխայի կյանքի իրավունքը, հղիության արհեստական ընդհատման միջոցով երեխային կյանքից զրկելը թույլատրել միայն այն դեպքում, երբ նման ընդհատումը կարող է վերացնել երեխայի մոր կյանքին սպառնացող վտանգը, չծնված երեխային կյանքից ապօրինի զրկելու համար նախատեսել քրեական պատասխանատվություն՝ միաժամանակ պատասխանատվությունից ազատելով երեխայի մորը և բարեխիղճ բուժաշխատողներին:

Առողջապահության նախարարության Մայրական և վերականգնողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը հանձնաժողովի նիստում բացասական գնահատեց առաջարկվող փոփոխությունը։ Նրա խոսքով՝ այն հակասում է միջազգային մի շարք կոնվենցիաների, որն ընդունել է նաև Հայաստանը։

«Արգելեցինք աբորտը, ի՞նչ է լինելու։ Ինչպես արդեն ցույց է տվել սովետական միության փորձը, 1936 թվականին արգելվեց աբորտը՝ մինչև 1956-ը, Ռումինիայի փորձը՝ 1966-ին արգելվեց, 1989-ին նորից ասեց՝ կներեք, ժողովուրդ, սխալվել ենք։ Եվ շատ երկրներում է այդպես։ Հիմա մենք, լինելով դեմոկրատական, առաջադեմ, ամբողջ աշխարհի կողմից ընդունված երկիր՝ կնոջ իրավունքի պաշտպանության իմաստով, հիմա գնում ենք դեպի քարե դա՞ր»,- նշեց Ավագյանը։

Հանձնաժողովի նախագահն ընդհատեց․ «Տիկի՛ն Ավագյան, ներողություն, այդպես ջղայնացած մի ասեք, ոչ մի տեղ չենք գնում, քննարկում ենք ընդամենը»։

Մանրամասները՝ տեսանյութում։